Երեք պատգամավոր է կարդացել

ԱԺ գործարար պատգամավորները վստահեցնում են, որ օրենսդրական գործունեության շրջանակներում իրենք շատ բան են անում տնտեսության զարգացման համար:

Արմեն Բաղդասարյան. – ԱԺ-ում հայտնվում են խոշոր գործարարները, իսկ ո՞վ պետք է պաշտպանի փոքր եւ միջին ձեռնարկատերերի շահերը:

Խաչատուր Սուքիասյան. – Երբ մենք ընդունեցինք «Պարզեցված հարկի մասին» օրենքը կամ հաստատագրված վճարը, փոքր եւ միջին բիզնեսը չկայացա՞վ:

Հարություն Փամբուկյան. – Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ ժամանակին ընդունվում էր «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» 220 էջանոց օրենքը, ընդամենը երեք պատգամավոր է այն կարդացել, եւս երեքը թերթել են այդ օրենքը: