Եվրոպական Միություն-Հայաստան քաղաքականությունը

Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կառավարում է հարաբերությունները Եվրամիության եւ Հայաստանի միջեւ։ 2009թ. ԵՄ-ն նախաձեռնեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որը ԵՀՔ-ի շրջանակներում ԵՄ քաղաքականության արեւելյան ուղղությունն է։ Արեւելյան գործընկերությունը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը Եվրոպային հարեւան 6 երկրների հետ՝ հետեւյալ ճանապարհներով.

– երկկողմ ուղղությամբ, որի նպատակների թվում է Խոր եւ Համապարփակ ազատ առեւտրի ասոցիացված համաձայնագրի կնքումը (երբ Հայաստանը կբավարարի պայմաններին), ինչպես նաեւ՝ մարդկանց տեղաշարժի եւ վիզաների ռեժիմի մեղմացումը։

– բազմակողմ ուղղությամբ, որն իր մեջ ներառում է, օրինակ, միջպետական պլատֆորմների ձեւավորումը։

Այս մոտեցումը թույլ է տալիս հասնել ավելի լիարժեք քաղաքական համագործակցության եւ ավելի խորը տնտեսական ինտեգրացման։