Փաստեր եւ թվեր

1996 – Եվրամիությունը եւ Հայաստանը ստորագրեցին Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999 թ.:

2006 – Հաստատվեց ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը։

2009 – Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը (ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից) սկսեց իր գործունեությունը՝ Հայաստանի իշխանություններին ԵՀՔ Գործողությունների պլանի առանցքային կետերի իրականացման գործում աջակցելու համար։

2009 – Հարեւանության Ներդրումային Գործիքի միջոցով 14.6 միլիոն եվրոյի (գրանտի տեսքով) տեխնիկական աջակցություն ցուցաբերվեց տրանսպորտի ոլորտի 2 նախագծերի։ Հայաստանն իրավասու է ստանալ եւս 24 միլիոն եվրո՝ տարածաշրջանային երեք նախագծերի համար, էներգետիկայի եւ ֆինանսական հատվածներում։

2007-2010 – ԵՀՔ ֆինանսավորումը Հայաստանին կազմել է 98.4 միլիոն եվրո։

2011-2013 – Այս ժամանակահատվածի համար Հանձնաժողովն արդեն հայտարարել է 157.3 միլիոն եվրոյի աջակցություն ցուցաբերելու մասին: