Այցելելու է Թուրքիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դեկտեմբերի 16-ին այցելելու է Թուրքիա: Թուրքական «Aksam» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ գործակալության` այցի օրակարգում է լինելու Իրաքում տեղի ունեցող գործընթացները, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Արաբական գարունը: