Քարդաշյան քույրերը` «բնական» վիճակում

Ռեալիթի-շոուի աստղ 31-ամյա Քիմ Քարդաշյանը սիրում է իր բիզնեսում ներգրավել նաեւ քույրերին` 32-ամյա Քորթնիին եւ 27-ամյա Քլոյեին: Այս օրերին աղջիկները ներկայացնում են սեփական բրենդի ջինսերը: Նոր հավաքածուն գովազդելու համար էլ Քարդաշյաններն ընտրել են միասին նկարահանվելու տարբերակը` յուրաքանչյուրն իր սիրելի ջինսով, միայն ջինսով: «Աստղային» աղջիկներից ամենահեղինակավորը` Քիմը, գոհ է մնացել արդյունքից. «Ես, Քորթնին եւ Քլոյեն որոշեցինք ներկայանալ «բնական վիճակում»: Հրաշալի կադրեր են ստացվել»:

Ի դեպ, իր` «Twitter»-ի էջում Քիմը մեկ այլ նորությամբ է կիսվել: Գեղեցկուհին գունափոխել է վարսերը. «Մազերի նոր գույն` նոր սկիզբ ինձ համար, հավանում եմ»:

Bravo.am