2012-ի ամենացանկալի կանայք

AskMen.com տղամարդկանց ինտերնետ-պորտալը հրապարակել է ամենացանկալի կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցանկը, որտեղ ընդգրկվել են 99 հայտնի կանայք, ըստ tert.am-ի` կազմվել է ռեսուրսի այցելուների հարցումների համաձայն, որոնց մասնակցել է մոտ 1 մլն տղամարդ:

Առաջին հորիզոնականում կոլումբիացի դերասանուհի, 39-ամյա Սոֆիա Վերգարան է, ով նախորդ տարի զբաղեցրել էր համանման աղյուսակի երրորդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է 19-ամյա մոդել եւ դերասանուհի Քեյթ Ափթոնը: Իսկ երրորդում` «Վիշապի դաջվածքով աղջիկը» ամերիկյան ֆիլմի դերասանուհի Ռունի Մարան: Այնուհետեւ ցանկում իրար են հաջորդում Միրանդա Քերը, Նիկի Մինաժը, Էմմա Սթոունը, Սքարլեթ Յոհանսոնը, Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան:

2011 թվականի «Ամենացանկալի կին» Բլեյք Լայվլին 2012-ի ցանկում հայտնվել է 32-րդ հորիզոնականում: Այս տարվա ցանկում չեն ընդգրկվել նաեւ Անջելինա Ջոլին ու Ջենիֆեր Էնիսթոնը, որոնք պարբերաբար հայտնվում են նման աղյուսակների առաջին հորիզոնականներում: