Աշխարհի ամենաթանկ աղավնին` 209.000 ֆունտ

Հոլանդացի աղավնապահ Պիտեր Վենստրան ռեկորդային` 209.000 ֆունտ ստեռլինգով վաճառել է իր աղավնիներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: Վենստրան վաճառքն իրականացրել է համացանցի միջոցով, գնորդը չինացի մեծահարուստ Հու Ժեն Յուն է: Չինացու հավաստմամբ` ինքն այդքան մեծ գումար է վճարել թռչնի համար, որովհետեւ այն հրաշալի տվյալներ ունի: Մասնավորապես` Հու Ժենն աղավնուն պատրաստում է մրցավազքի: