Հայաստանը 41-րդ տեղում է

Փետրվարի 15-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 տեղով եւ հայտնվել է իր համար ռեկորդային` 41-րդ տեղում: Աֆրիկայի ազգերի գավաթակիր Զամբիայի հավաքականը Հայաստանին զիջում է 2 տեղով: Առաջատարի դիրքը պահպանում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Աղյուսակում Գերմանիան 2-րդ հորիզոնականում է, իսկ երրորդ տեղում Հոլանդիայի հավաքականն է: 4-րդ հորիզոնականում Ուրուգվայն է, 5-րդում` Անգլիան, որին հաջորդում են Պորտուգալիան, Բրազիլիան, Իտալիան, Խորվաթիան, Դանիան: Ռուսաստանի հավաքականն աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Թուրքիայի հավաքականը` 25-րդը: