Խորեն Լեւոնյանն ու Լիլուն բաժանվել են

Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն ու երգչուհի Լիլուն (ով այժմ հանդես է գալիս Լիլիթ անունով) խզել են իրենց սիրային հարաբերությունները: Զույգի բաժանման լուրը ճշտելու նպատակով bravo.am-ը զրուցել է հենց դերասան-հաղորդավարի եւ երգչուհու հետ: «Լուրը համապատասխանում է իրականությանը: Մենք այլեւս միասին չենք, բայց պետք չէ այդ հարցին առանձնահատուկ նշանակություն տալ: Դա մեր անձնական կյանքն է»,- ասել է Լիլիթը: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն իրենց հետագա հարաբերությունները, երգչուհին պատասխանել է. «Ոչ թշնամիներ ենք, ոչ էլ բարեկամներ… Ամեն ինչ նորմալ է»: Իսկ Խորեն Լեւոնյանը նշել է, որ այս թեմայի շուրջ խոսելու ցանկություն չունի: Հիշեցնենք, որ Խորենի ու Լիլիթի հնարավոր կապի մասին լուրը տարածվել է 2011-ի աշնանը: Սկզբում զույգը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է իրենց սիրավեպի մասին լուրերը, իսկ հոկտեմբերին, երբ bravo.am-ը նրանց հանդիպել էր երեւանյան ակումբներից մեկում, նրանք` չցանկանալով մանրամասնել անձնական կյանքը, միաժամանակ չէին խուսափել միասին լուսանկարվելուց: Արդեն դեկտեմբեր ամսին Լիլիթը կայքի հետ զրույցում ասել էր, որ իրենց հարաբերությունները «շատ նորմալ եւ բնական ընթացքի մեջ են, նշանադրության մտադրություն դեռ չունեն»: