Ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

«Forbes» ամսագիրը 2011թ. արդյունքների հիման վրա հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը: Առաջին հորիզոնականում «Մանչեստեր Յունայթեդն» է, որը գնահատվում է 2,24 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է ($1,88 մլրդ), երրորդում` «Բարսելոնան»` 1,31 մլրդ դոլարով: Ըստ «Forbes»-ի` 2011 թ. 5 ակումբների արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ առաջին քսանյակի գործողությունների միջին եկամուտը կազմել է 45 մլն դոլար: Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների քսանյակում տեղ են զբաղեցրել միայն Եվրոպայի ակումբները. 6 անգլիական, 5 իտալական, 4 գերմանական, 3 իսպանական եւ 2 ֆրանսիական: