Մերկ Մոնրոն գնորդ չունի՞

Նյու Յորքի «Bonhams» աճուրդի տանը աճուրդի հանված մերկ Մերիլին Մոնրոյի լուսանկարները, որոնք արվել էին 1962 թվականին` նրա մահից 6 շաբաթ առաջ, գնորդներ չեն գտել: lenta.ru-ի փոխանցմամբ` նկարների նախնական գինը սահմանվել է 18 դոլարից մինչեւ 25.000 դոլար, սակայն, ըստ կայքի` ոչ ոք նկարների համար նման գին չի առաջարկել: Հավելենք, որ 2008թ. դեկտեմբերին 36 լուսանկարներից բաղկացած Մոնրոյի վերջին ֆոտոշարքը «Christie`s» աճուրդում վաճառվել էր 146.000 դոլարով: