Նահանջ` հաղթանակով

Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը նահանջել է 4 տեղով` զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ի ընկերական խաղում մեր ֆուտբոլիստները Հունաստանի հավաքականին պարտվեցին 0:1 հաշվով, իսկ նախօրեին 3:0 հաշվով պարտության մատնեցին Ղազախստանին: ՖԻՖԱ-ն հաջորդ աղյուսակը կհրապարակի հուլիսի 4-ին: