Դիմել է ՄԱԿ-ին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` խնդրելով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած պլանը պարտադիր դարձնել կողմերի համար: «Մենք միջոցներ ենք ձեռնարկում այդ առաջարկները կյանքի կոչելու համար եւ հույս ունենք, որ դրանք արագ կիրականացվեն»,- երեկ հայտարարել է նա` ընդգծելով, թե հակամարտությունը Սիրիայում վերածվել է քաղաքացիական պատերազմի: Նրա խոսքով` այդ առաջարկները ենթադրում են նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի կիրառում, որը թույլ է տալիս ուժ կիրառել ընդունված որոշումները կյանքի կոչելու համար: