GALAXY S III-ը Հայաստանում

Երեկ Երեւանում «Samsung Electronics»-ը եւ Orange Արմենիան ներկայացրել են GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը` GALAXY S III-ը: Սմարթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես եւ հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Այս սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողների առօրյան: Samsung GALAXY S III-ն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրան: 8MP հզորությամբ ինտելեկտուալ տեսախցիկը եւ 1.9MP ճակատային տեսախցիկը ունի նաեւ դեմքի ճանաչման եւ եւ ամենահաջողված լուսանկարի ընտրության ֆունկցիաներ։ Samsung GALAXY S III սմարթֆոնը ղեկավարվում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: