Գերհզոր պրոցեսոր` 50 միջուկով

Intel ընկերությունը ներկայացրել է Xeon Phi համապրոցեսորը` 50 միջուկով, որը նախատեսված է գերհամակարգիչների ստեղծման համար: Xeon Phi-ի առաքումները կմեկնարկեն տարեվերջից: Միաժամանակ, առաջին գերհամակարգիչը, որն օգտագործել է այդ արագացուցիչը, արդեն հայտնվել է Top500-ի վարկանիշային ցուցակում: Xeon Phi-ը ստեղծվել է 22-նանոմետրային տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր բլոկ հագեցած է առնվազն 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, նրա հաշվարկված հզորությունը կազմում է 1 TFlops: