Բուժիչ նամակներ

Քաղցր դեղամիջոցներ

Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։

Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթ» ամսագրում հրապարակվել է տեղեկատվություն դարչինի եւ մեղրի խառնուրդի բուժիչ հատկությունների մասին` դեղատոմսերի ցանկ, որն իրականում ավելի ընդարձակ է, քան նշված է հոդվածում։

Դարչինը բացում է մաղձային ծորանների խցանումները, մաքրում լյարդը թունավոր նյութերից, լավացնում արյան շրջանառությունը։ 1 գրամ դարչինի փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, ավելացրեք 1 թ/գ մեղր, խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։

Հիպերտոնիա. Խառնեք դարչինը եւ մեղրը (1։2), խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 10 օր։

Դիմադրողականությունը բարձրացնող, հակադեպրեսանտ. Խառնեք 1 գ դարչինը կես թ/գ մեղրի հետ։ Լուծեք 100 մլ տաք ջրի մեջ, կարելի է օգտագործել երկարատեւ։

Արթրիտ. Խառնեք 2 ճ/գ մեղր եւ 1 թ/գ դարչին, լուծեք 200 մլ ջրում։ Խմեք առավոտյան եւ երեկոյան։

Գիրություն. Դարչինի եւ մեղրի խառնուրդի 1 թ/գ-ն (1։2) լուծեք 100 մլ տաք ջրում, խմեք նախաճաշից կես ժամ եւ քնելուց առաջ։

Կանխարգելում է ճարպերի կուտակումը։

– Աղացեք 1 կգ ծովաբողկի արմատը, ավելացրեք 4,5 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 15 րոպե թույլ կրակի վրա։

Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 500 գրամ մեղր, 10 ժամ թրմեք սառնարանի մեջ։ Քամեք։

Խմեք 100-ական մլ` սնվելուց 30-40 րոպե առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Սթրես, գլխացավ. Խառնեք դարչինը եւ մեղրը (1։4), 1 թ/գ հումքը լուծեք 200 մլ եռջրում, խմեք 1-2 կում յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուժեղ գլխացավ.

– Վերցրեք 1։1 խառնուրդ, 1 թ/գ լուծեք 200 մլ գոլ ջրում։ Դրեք թրջոցներ քիմքին կես ժամ տեւողությամբ։ Կարելի է ավելացնել 1-2 կաթիլ նարդոսի կամ դաղձի եթերային յուղ։

– Խառնեք 1 գ դարչին, կես թ/գ մեղր, 50 գ կարագ։ Քսեք դեմքին եւ ճակատին, նախապես եւ հետո լվացվեք օճառով։

Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզապարկի բորբոքում, փքվածություն. Դարչինի եւ մեղրի խառնուրդի (1։5) 2 ճ/գ-ն լուծեք 400 մլ գոլ ջրում։ Խմեք 100-ական մլ` սնվելուց մեկ ժամ առաջ կամ հետո։

Տհաճ հոտ բերանից. Առավոտյան կատարեք ողողումներ վերոգրյալ լուծույթով։

Դարչինի եւ մեղրի խառնուրդը (1։4) ընդգրկված է ԱՄՆ-ի եւ Կանադայի ծերանոցների սննդակարգում։ Այն ուտում են առավոտյան հացի եւ կարագի հետ կամ խմում` գոլ ջրային լուծույթը (1-2 ճ/գ, 200 մլ ջուր)։

– Ջրային լուծույթը նվազեցնում է միջատների խայթոցից առաջացած քորը։

Մազաթափություն. Խառնեք 1-ական թ/գ ձիթապտղի յուղ (գոլացրած) եւ դարչին, 1 ճ/գ մեղր։ Քսեք մազարմատներին, 15 րոպեից լվացեք մազերը գոլ ջրով։

Այլ դեղամիջոցներ մեղրով

Կլիմաքս, հորմոնալ ֆոնը եւ խոլեստերինի մակարդակը կարգավորող. Մի քանի սեւ պղպեղի հատիկ (5-10) աղացեք (տրորեք)։ Խմեք կես թ/գ մեղրի եւ տաք ջրի հետ։

– Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ. 50 գ գարու հատիկը 4-5 ժամ թրմեք 200 մլ ջրում, որից հետո 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 2 թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-6 անգամ։ Թուրմն ունի փափկեցնող, պարուրող հատկություններ։

Կրծքագեղձի ուռուցք. Տրորեք վաղենակի թարմ ծաղիկը եւ տերեւը այնպես, որ ստացվի համասեռ զանգված։ Ավելացրեք մեղր (5։1)։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք կես լիտր խնձորի քացախ, 100 մլ գլուխ սոխի եւ 60 մլ սխտորի հյութեր, թրմեք 24 ժամ, պարբերաբար խառնեք, ավելացրեք 300 գ հեղուկ մեղր։ Թրմեք 7 օր, խմեք 1-ական թ/գ, օրը 4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Ճնշումը կարգավորող. Քերեք կիտրոնի, նարնջի (սպիտակ մասը) կեղեւը, խառնեք մեղրի հետ (1։1-3։1)։ Կերեք 1-ական թ/գ` սնվելուց առաջ։

Հարբուխ, հայմորիտ, հազ.

– Հեռացրեք տանձի միջուկը, լցրեք 50 գ մեղր, բաժանեք 2 մասի, կերեք օրվա ընթացքում։ Շարունակեք 7 օր։

– Կտրատեք 20 գ սխտոր, կես ժամ թրմեք ջրի մեջ, 1 ժամ եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 20 գ հեղուկ մեղր։ Խմեք օրվա ընթացքում գոլ վիճակում, նաեւ կաթեցրեք 2-ական կաթիլ քթանցքների մեջ` օրը 2 անգամ, շարունակեք 3 օր։

«Ձայն տվող ծառը», մեղրը եւ անքնությունը.

– 1-2 գրամ կաղամախու մոխրի փոշին լուծեք 100 մլ տաք ջրում, ավելացրեք կես թ/գ մեղր, խմեք երեկոյան սնվելուց 2 ժամ հետո։ Կարող եք խմել երկար ժամանակ։

– 2 ճ/գ կաղամախու ճյուղի կեղեւի սպիտակ մասը կես ժամ թրմեք 200 մլ ջրում, դրեք կրակին, երբ ջուրը եռա` անջատեք։ Թրմեք մինչեւ գոլանալը` լուծեք 2 թ/գ մեղր, խմեք 1-2 ճ/գ, ժամը մեկ, մինչեւ վերջանալը։