«Լադաները» կթանկանան

«Ավտովազ» ընկերությունը օրերս պաշտոնապես հայտարարել է «Lada» մեքենաների առաջարկված գների բարձրացման մասին: Մեքենաարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել առաջարկվող եւ դիլերների մոտ վաճառվող գների միջեւ տարբերությունը: Ըստ «ԱվտոՎազ» ընկերության մամլո ծառայության տեղեկատվության` «Lada» մակնիշի մեծ պահանջարկը շուկայում բերեց «Lada»-ի դեֆիցիտին: Արդյունքում` անբարեխիղճ մի շարք դիլերներ սկսեցին բարձրացնել «ԱվտոՎազի» արտադրանքի գինը եւ առաջարկել գնորդներին թանկ եւ շատ դեպքերում ոչ պիտանի հավելյալ սարքավորումներ: «Lada»-ների գները միջինում բարձրացել են 7,3%-ով։ «Lada Կալինան» թանկացել է մոտ 2,1 տկոսով, Lada 4×4 «Նիվա» մակնիշի մեքենան թանկացել է մոտ 2,2-2,5 տոկոսով (երեք եւ հինգ դուռ` տարբերակներում` համապատասխանաբար), «Լադա Սամարան» թանկացել է մոտ 0,7 տոկոսով, իսկ «Lada Priora»-ն` 0,5 տոկոսով: Անբարեխիղճ դիլերներին «ԱվտոՎազ» ընկերությունը բացահայտել է «Լավ, Վատ, Չար դիլեր» ակցիայի շրջանակներում, որն իրականացվել է ողջ Ռուսաստանի տարածքում: Հայաստանյան մեքենայի երկրորդական շուկայի մասնակիցները դեռեւս տեղյակ չէին այս մասին: Սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում ռուսական «Lada» մակնիշի մեքենաների գները հայաստանյան շուկայում փոքր-ինչ աճեն: