Մարդը` Լուսնի վրա

Իսրայելը մտադիր է 2015թ. Space IL նախագծի շրջանակներում մարդ իջեցնել Լուսնի վրա: Իսրայելական «Կուրսորի» փոխանցմամբ` կազմակերպիչները Կնեսետի տիեզերական հետազոտությունների հանձնաժողովում խոսել են Space IL նախագծի ավարտի ժամկետների մասին: Հանձնաժողովի նախագահ Զեեւ Էլքինն ընդգծել է իսրայելական մշակումների բարձր մակարդակը: «Space IL նախագիծը հսկայական նշանակություն ունի Իսրայելի միջազգային վարկի, տիեզերական տեխնոլոգիաների հետագա զարգացման եւ բնական գիտությունների ուսումնասիրման համար»,- նշել է նա: Space IL նախագիծը մեկնարկել է անցած տարվա դեկտեմբերին, եւ դրանով զբաղվում են երիտասարդ իսրայելցի գիտնականները: Նրանք ներկայացնում են Իսրայելը` Լուսնի յուրացման միջազգային գիտական մրցույթին: Մրցույթի հաղթողը կստանա 30 մլն դոլար: