Էժանանում է

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.35 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.41 %-ով կամ 1.71 դրամով: Բորսայի փակման փոխարժեքը կազմել է 413 դրամ` 1 դոլարի դիմաց: Ընդհանուր առմամբ` բորսայում երեկ վաճառվել է 4.5 մլն դոլար: Տարադրամի փոխանակման կետերում երեկ դոլարը գնում էին 412 դրամով, վաճառում` 413.5-414 դրամով: