Չայցելել Իրան

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը մեկնաբանելով մայիսի 2-ին Իրանում Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալությունը, հայտարարել է. «Մենք կոչ ենք անում ու զգուշացնում ենք Ադրբեջանի քաղաքացիներին, որ Իրան այցելելն անվտանգ չէ: Իրանում ձերբակալված մեր երկու քաղաքացիներին չեն թույլատրում անգամ հանդիպել այդ երկրում մեր հյուպատոսի հետ: Մենք 5 նոտա ենք հղել այդ կապակցությամբ, սակայն պատասխան չենք ստացել»: