Իրանում արգելել են հավի գովազդը եթերում

Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի եւ հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի կտրուկ թանկացման հետ, գրում է vz.ru-ն: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մոքադամը: «Տարբեր ալիքներով ցուցադրվում են հաղորդումներ եւ ֆիլմեր, որտեղ հերոսները հավի միս են ուտում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք դիտող բազմաթիվ մարդիկ բավարար միջոցներ չունեն այն գնելու համար, ինչի արդյունքում էլ ավելի է սրվում սոցիալական լարվածությունը երկրում»,- ասել է նա:

Իրանում հավի մսի կտրուկ թանկացումը կապված է ՄԱԿ-ի եւ արեւմտյան մի շարք երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների հետ, ինչ հետեւանքով երկրում տնտեսական դրությունը գնալով վատթարանում է: