Վստահում են դոլարին

Հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում (երբ դոլարի միջին փոխարժեքը 418 դրամի շրջակայքում էր) բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ (շուրջ 125 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 79.3 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Փաստորեն, դրամային վարկերի շաբաթական միջին ծավալը կազմել է 62.5 մլն դոլար, ինչը զիջում է մայիսի ցուցանիշներին (շաբաթական 70 մլն դոլար)։ Նշենք, որ հուլիսի 9-ից սկսած դրամն արժեւորվել է՝ հասնելով մեկ դոլարը 411 դրամ նշագծին։