Խեղդամա՞հ է արել

Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել էր 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի վիճակում էր եւ ուներ 1,8 տարեկան դուստր: Հարազատների փոխանցմամբ, մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ եւ պատմել, որ ուզում է ամուսնալուծվել` խնդրելով երեկոյան կողմ ծնողների հետ գալ իր եւ երեխայի հետեւից: Եղբոր գնալուց 20 րոպե հետո հարազատներն իմացել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է: Հարազատների եւ հարեւանների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Մարո Գուլոյանի ամուսինը` Գ. Գուլոյանը, ով թիվ 27 ընտրատարածքի (Կոտայքի մարզ) ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հարազատ եղբայրն է, Մարոյի եղբոր գնալուց հետո սպանել է նրան` խեղդամահ անելու ճանապարհով: Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Ա. Մալխասյանից տեղեկացանք, որ Կոտայքի մարզի ոստիկանությունում քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), եւ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, իսկ

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել եւ թե Ոստիկանությունից չեն արձագանքել` իրականությանը չեն համապատասխանում: