Լավագույնը` աշխարհում

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ եւ նրան է շնորհել Միխայիլ Բոտվիննիկի անվան շքանշան: Անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Առաջին անգամ այդ կոչումը նրան շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն: