ԱԱԾ-ն մերժել է

Հուլիսի 23-ին դատարանում կքննվի փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշման դեմ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը: Այդ մասին «Փաստինֆոյին» ասել է Տ.Աթանեսյանը, ըստ որի` բողոքի գործը կքննվի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Նշենք, որ հուլիսի 17-ին էլ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել «Սիվիլիթասի» խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: «Սիվիլիթասից» հայտնում են նաեւ, որ ՊԵԿ նախագահի` երեկ ստորագրած հրամանագրի համաձայն, ստուգումները երկարաձգվում են 10 անընդմեջ աշխատանքային օրով: Նույն աղբյուրի համաձայն, ԱԱԾ-ն հարուցված քրգործին առնչվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել Վ.Օսկանյանից: Իսկ վերջինիս` իրեն առնչվող քրգործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը ԱԱԾ-ն մերժել է` նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»: