Գործերը լավ չե՞ն

Մեր տեղեկություններով, ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ֆինանսական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում է Երեւանյան լճի հարակից տարածքում: Հիշեցնենք, որ 2010թ. գարնանը Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը եւ մասնակցել էր այդ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: