Քոչարյանին պաշտպանելու հարց չկա

«ՀՅԴ ԳՄ-ն առաջնորդվում է Գերագույն ժողովի որոշումներով: Ժողովում նման որեւէ քննարկում եւ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ ԳՄ-ն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հարցով որեւէ քայլ չի ձեռնարկել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` պատասխանելով նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու վերաբերյալ հարցին: Իսկ հնարավո՞ր է` ընտրություններից առաջ ՀՅԴ-ն եւս մեկ արտահերթ Գերագույն ժողով հրավիրի եւ քննարկի Ռ.Քոչարյանին սատարելու հարցը: «Եկեք գուշակություններով չզբաղվենք: Ես պարզ ասացի, որ ԳՄ-ն առաջնորդվում է մեր ժողովի որոշումներով: Ժողովում ոչ միայն նման որոշում, այլ քննարկում տեղի չի ունեցել: Այսինքն` նման հարց առհասարակ մեր օրակարգում չկա»,- եզրափակել է նա: