Վանոյի պետքը կա

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին վերաբերող քրգործն անհետացել է` մի դատարանից մյուսը տեղափոխելու ժամանակ: Երեկ այս մասին հայտարարել է քրեական վերլուծաբան, արձակագիր Սերգեյ Գալոյանը: «Վ. Սիրադեղյանի գործով դատական նյութերն անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Նախ` սկսեմ նրանից, որ Վ. Սիրադեղյանի վրա ոչ մի քրգործ հարուցված չէ: Դա քրգործ է Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է»,- ասել է Գալոյանը: Նա դրական է վերաբերվում Վ. Սիրադեղյանին ՀՀ վերադարձնելու նպատակով սկսված ստորագրահավաքին: «Վանոյի պետքը կա: Վ.Սիրադեղյանը 90-ականների ՀՀ-ում կատարեց այն, ինչ Մուսոլինին 1923թ., եւ ինչ հիմա անում է Սահակաշվիլին Վրաստանում: Այսինքն, Վանոն վերացրեց «գողականների քոքը», ինչը հիմա անում է Սահակաշվիլին, եւ որը արել էր Մուսոլինին»,- ասել է նա` միաժամանակ հարց հնչեցնելով` արդյոք ինքը` Վ. Սիրադեղյանը, կցանկանա՞ վերադառնալ Հայաստան: