Մակեյանը մնում է

Երեկ տեղի է ունեցել Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես մեր թղթակցին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են ՀԱԿ-ի տարբեր կառույցների, քաղխորհրդի, կենտրոնական գրասենյակի առավել արդյունավետ գործունեության, նախագահական ընտրություններին նախապատրաստվելուն վերաբերող հարցեր: Սակայն նախագահի թեկնածուի կամ ընտրություններին այլ ուժերի հետ համագործակցության հարց, ըստ Լ.Զուրաբյանի, չի քննարկվել: Նախորդ օրերին մամուլում տեղեկություններ կային, թե ՀԱԿ առաջիկա քաղխորհրդի նիստերին կարող է քննարկվել նաեւ կառույցից մի քանի ուժերի դուրս գալու հարցը: Կարծիք կար, թե ՀԱԿ-ից կարող է դուրս գալ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը: «Ոչ, ոչ, նման բան չկա: Կազմակերպչական հարցեր պետք է քննարկվեին: Ես նիստին չեմ էլ մասնակցել, շուտ դուրս եմ եկել, որովհետեւ կարեւոր հանդիպում ունեի»,- մեր թղթակցին ասել է Պ.Մակեյանը: