Հարցաշարը պատրաստ է

«Հարսնաքարի» դեպքերի եւ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով իրավապահ մարմիններին ուղղվելիք հարցաշարը հնարավոր է պատրաստ լինի այսօր: Երեկ այդ մասին մեր թղթակցին ասել է ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», անցած շաբաթ աշխատանքային խումբ էին ձեւավորել այդ հարցաշարը կազմելու համար: Նրանք այդ քայլին գնացին այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժեց «Հարսնաքարի» գործով իրենց մտահոգող հարցերին պատասխանելու համար քննչական մարմիններին խորհրդարան հրավիրելու մասին առաջարկը: Գ.Ջհանգիրյանը երեկ նաեւ ասել է, որ հարցաշարն այսօր վերջնական տեսքի բերելուց հետո կուղարկեն համապատասխան կառույցներին: