Փրկենք Նելլիին

Հանուն հայ ազգի տաղանդաշատ զավակի` Ադամյան Նելլիի կյանքի փրկության, միասին պայքարենք: 22-ամյա աղջիկը տառապում է լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ բուժվում է Մոսկվայում: Նրա վերջնական բուժմանը մեծ գումարներ են պետք: Սիրելի հայրենակիցներ, Նելլիին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կազմակերպվում է դասական-բարեգործական համերգ: Այն տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգի մուտքն ազատ է, բայց կան 1000 դրամ արժողության (2անձի համար) տոմսեր, որոնցից գնելով` կօգնեք Նելլիին: Համերգին մասնակցում են Նելլի Գասպարյանը (սոպրանո) եւ Դավիթ Պիվազյանը (ջութակ): Աջակցենք Ադամյան Նելլիին, մեր օգնությամբ նպաստենք, որ նա լիովին առողջացած վերադառնա հայրենիք: Կանխավ`շնորհակալություն: Տեղեկությունների համար զանգահարել` 093230690, 093527268 հեռախոսահամարներով:

Նախաձեռնող խմբի ղեկավար` ՆԵԼԼԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ