ժամանց

«Ամուսնուս հերթական «զոհը» ես էի»

09.12.2011

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը գեղեցկության էտալոն է համարում Անջելինա Ջոլիին, Շարլիզ Թերոնին, շատ է հավանում նաեւ Քիմ Քարդաշյանին: Նա յուրաքանչյուր կնոջ մեջ գեղեցկություն է փնտրում: Ըստ bravo.am-ի` Գոհարը գեղեցկության սրահներում շատ քիչ է լինում, հայելու առջեւ էլ ժամերով չի կանգնում, առօրյայում նախընտրում է հարմարավետ հագուստ եւ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը պաշտպանելու է գեյերին ու լեսբուհիներին

08.12.2011

ԱՄՆ-ը որոշել է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները ողջ աշխարհում: Բոլոր դեսպանատներին հանձնարարական է ուղարկվել` պահանջելով անհապաղ արձագանքել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսգենդերների իրավունքների խախտումներին այս կամ այն երկրում: Դեկտեմբերի 6-ին սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ Ժնեւում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ասելով. «Երբ այդ մարդիկ ենթարկվում են բռնության, երբ նրանց ծեծում են իրենց կողմնորոշման կամ …

կարդալ ավելին

Մարկ Ցուկերբերգին «գաղտնազերծել» են

08.12.2011

«Facebook» սոցիալական ցանցում անձնական գաղտնիության կարգավորումների խափանումից տուժել է նաեւ «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Բանն այն է, որ նրա անձնական լուսանկարները, որոնք նա տեղադրել է ոչ բոլորին տեսանելի կարգավիճակում, հասանելի են եղել բոլորի համար: Պարզվել է, որ դա տեղի է ունեցել «Facebook»-ի ծրագրային կոդի հերթական թարմացման հետեւանքով: Հասանելի դարձած, բայց ոչ հրապարակային լուսանկարներում Մարկ Ցուկերբերգը …

կարդալ ավելին

McDonald’s-ին տուգանել են

08.12.2011

Բրազիլիայի իշխանությունները 1.8 մլն դոլարով տուգանել են ամերիկյան McDonald’s արագ սննդի պատրաստման ցանցին` անառողջ սննդի քարոզչություն իրականացնելու համար: Մասնագետների խոսքով` McDonald’s-ի «Happy Meal» կերակրատեսակը, որում կա խաղալիք, գրավում է երեխաներին եւ նրանց մոտ զարգացնում համբուրգերների, տապակած կարտոֆիլի եւ այլ անառողջ սննդի հանդեպ մոլուցք: Բրազիլացի մի խումբ ծնողներ խմբակային բողոք են ներկայացրել երկրի սպառողների շահերի պաշտպանության …

կարդալ ավելին

Երազում են Սբ. Ծնունդը դիմավորել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ

08.12.2011

Ամերիկացիների մեծամասնությունը երազում է Սբ. Ծնունդը դիմավորել կինոաստղ Ջենիֆեր Էնիսթոնի` մեծ ժողովրդականություն վայելող «Բարեկամներ» սերիալի դերասանուհու ընկերակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», վկայում են «Հոում գուդս» ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման` նախօրյակին հրապարակված արդյունքները: Էնիսթոնին Սբ. Ծնունդի երեկոյին կցանկանային հրավիրել հարցվածների 30 տոկոսը: Ամենացանկալի հյուրերի վարկանիշում նրան հաջորդում է Քեմբրիջի դքսուհին` Քեյթ Միդլթոնը: …

կարդալ ավելին

Ֆրենկ Սինատրայի առանձնատունը` 12 մլն դոլար

08.12.2011

«The Business Insider»-ի հաղորդմամբ` երգիչ Ֆրենկ Սինատրայի` Կալիֆոռնիա նահանգի տունը, որի պատերը ամերիկյան աստղերի մի քանի սերունդների են հիշում, եւ որտեղ նույնիսկ Ջուդի Գարլենդի եւ Վինսենթ Մինելիի հարսանիքն է նշվել, վաճառքի է հանվել 12 մլն դոլարով: Երգիչը քոթեջն օգտագործել է շամպայնով եւ հրավառություններով ուղեկցվող աղմկոտ խնջույքների համար: Դրանց մասնակցել են Մերիլին Մոնրոն եւ Փոլ ՄըքՔարթնին: …

կարդալ ավելին

Կիրկորովը առանձնատուն է գնել Մայամի-Բիչում

08.12.2011

Ռուսաստանցի հայտնի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 5 մլն դոլարով Մայամի-Բիչի կենտրոնում երկհարկանի առանձնատուն է գնել նորածին դստեր համար: TCH պորտալի հաղորդմամբ` Կիրկորովն այդ տունը գնել է 2011թ. ամռանը: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ ճանապարհի կողմից տունը շրջապատված է բնական պարսպով եւ արմավենիներով: Առանձնատանը կա երեք ննջասենյակ, երկու խոհանոց, մի քանի սենյակ աղախինների համար, տնային կինոթատրոն, …

կարդալ ավելին

Երգչուհին հղի՞ է

08.12.2011

«Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մայր դառնալ». այսպիսի լուր է պտտվում, որը պարզելու համար bravo.am-ը զրուցել է երգչուհու հետ: Նշենք, որ Քրիստինեին լուրն անակնկալի չբերեց. ինչպես երգչուհին է նշել, իր անվան շուրջ նման լուրեր մոտ 5 տարի է` պտտվում են. «Եթե այդ լուրերին լսենք, իմ երեխան արդեն երրորդ դասարանում պետք է լիներ»: Քրիստինե Պեպելյանն ասել է, …

կարդալ ավելին

Նախագահների դուստրերը` ամենահարուստ կանանց ցանկում

08.12.2011

Ըստ «Bilan» հանդեսի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրերը նախկինի պես ընդգրկված են Շվեյցարիայի 300 ամենահարուստ անձանց ցանկում: Միաժամանակ, ըստ ամսագրի` Իսլամ Քարիմովի դուստրերը` Գյուլնարա եւ Լոլա Քարիմովաները, կորցրել են 200 միլիոն դոլար, եւ այժմ նրանց կապիտալը կազմում է 1 միլիարդ դոլար: Ամսագրի կազմած ցանկում տեղ է գտել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը` Դինարա Կուլիբաեւան, …

կարդալ ավելին

Աշխարհի «ամենականաչ» անձը

01.12.2011

Ժիզել Բունդհենը, ով, ըստ «Forbes»-ի վարկանիշային աղյուսակի` համարվում է աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելը, այժմ էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի շարքում ճանաչվել է շրջակա միջավայրի լավագույն պաշտպան: Լոնդոնում կայացած «International Green Awards» մրցանակաբաշխության ժամանակ 31-ամյա մոդելն արժանացել է «Ամենականաչ հայտնի անձ» տիտղոսին: Նա այս տիտղոսին արժանացել է էկոլոգիական զանազան ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Բունդհենը համարվում է …

կարդալ ավելին

Ինչո՞վ է զբաղվել Քիմը մերկ սեւամորթի հետ

01.12.2011

Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հավանական պատճառներին գումարվել է եւս մեկը: «Քիմն ու Քորթնին Նյու Յորքում» ռեալիթի-շոուի վերջին եթերից հետո նոր վարկած է շրջանառվում, ըստ որի` շոուի հենց առաջին թողարկման շրջանակներում Քիմը զայրացրել է իր նախկին ամուսնուն: 26-ամյա Քրիսին, որը բասկետբոլի հերթական պարապմունքից տուն է վերադարձել, սիրելին դիմավորել է ներքնազգեստով: Սա, իհարկե, զայրույթի առիթ չէր հանդիսանա, եթե …

կարդալ ավելին

Ռիհաննան այլեւս չի՞ երգելու

01.12.2011

Երգչուհի Ռիհաննան շրջագայությունների պատճառով չմասնակցեց «American Music Awards» մրցանակաբաշխությանը: Երգչուհին վերջերս որոշել էր իրեն արձակուրդ տալ` հանգստանալով Իտալիայում: Ըստ bravo.am-ի` այժմ Ռիռին փորձում է նոր հորիզոններ գրավել եւ համալրել հանրահայտ այն մարդկանց ցուցակը, ովքեր դիզայների կարիերա են սկսել: Ռիհաննան հագուստի հավաքածու է ստեղծել «Emporio Armani» ապրանքանիշի համար: Ի դեպ, հենց ինքն էլ հանդիսանում է բրենդի …

կարդալ ավելին

Երկրպագուն կծել է երգչուհու ոտքը

01.12.2011

Բրիթնի Սփիրսը, որն իր «Femme Fatale» շոուով հանդես է եկել Ռիո դը Ժանեյրոյում, համերգի ժամանակ սեփական երկրպագուի զոհն է դարձել: Բեմում կիսամերկ տեսքով հայտնված երգչուհին` «Lace and Leather» հիթը կատարելիս, համերգի սցենարի համաձայն, բեմ է հրավիրել երկրպագուներից մեկին եւ սկսել է նրա համար մերկապար հիշեցնող պար պարել: Բրիթնին սյունին է կապել երկրպագուին եւ պարային շարժումներ …

կարդալ ավելին

Ճարմանդների արքայի վերադարձն արմատներին

01.12.2011

Ճարմանդ ընտրելիս ո՞վ կարող է նույնքան նրբաճաշակ լինել, ինչպես Ռոբերտ Թաթեոսյանը: Ոչ պատահականորեն ճարմանդների արքա հռչակված հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարարը նոյեմբերի 17-ին Երեւանում էր, նրա վերնաշապիկի թեւքերը զարդարում են «Հազվագյուտ քարեր» հավաքածուից` իրենց ձեւի մեջ աշխարհում միակ ճարմանդները (ջՈտՏվՍՈ), որոնք Ռոբերտն ընտրել է հատուկ օրվա առիթով: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Արմատներս …

կարդալ ավելին

Սոնյան` հնդկահավ ուտելու մրցույթի հաղթող

24.11.2011

Կորեական ծագմամբ ամերիկուհի 44-ամյա Սոնյա Թոմասը, ում քաշն ընդամենը 45 կգ է, 10 րոպեում 2,38 կգ հնդկահավի միս է կերել: Այդպիսով նա ճանաչվել է Գոհաբանության օրվա նախօրեին Նյու Յորքում անցկացվող ամենամյա ավանդական հնդկահավի մսի արագակերության մրցույթի հաղթող: Ըստ ԶԼՄ-ների` Սոնյան հայտնել է, որ մսի կտորները կուլ տալու հատուկ «տեխնիկա» է մշակել` միաժամանակ ջուր խմելով: Նա …

կարդալ ավելին

Բրիջիդ Բարդոյի սպառնալիքներն ազդեցություն են ունեցել

24.11.2011

Ֆրանսիացի դերասանուհի, կենդանիների հայտնի պաշտպան Բրիջիդ Բարդոն Ուկրաինայի նախագահին սպառնացել է համաշխարհային սկանդալով, եթե այդ երկրում անտուն շների հանդեպ չդադարեցվի բարբարոսական վերաբերմունքը: Նա նամակ է գրել Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նշել է, որ հարյուրավոր բողոքներ է ստանում, որտեղ նշվում է, որ Ուկրաինայում «Եվրո-2012»-ի նախապատրաստության շրջանակներում քաղաքները անտուն շներից մաքրելու անընդունելի միջոցներ են կիրառվում: «Դա պարզապես զզվելի …

կարդալ ավելին

Ջեքսոնի իրերը` ֆոտոցուցահանդեսում

24.11.2011

Մայքլ Ջեքսոնի «Neverland» ռանչոյի իրերը կցուցադրվեն նյույորքցի լուսանկարիչ Հենրի Լյութվայլերի ֆոտոցուցահանդեսում: «Առաջին անգամ մարդկանց հնարավորություն կտրվի դիտել միլիոնավոր բյուջե արժողությամբ տեսահոլովակների ու մեծամասշտաբ շոուների հակառակ կողմը: Կոտրելով մեդիաների ստեղծած միֆը` Լյութվայլերը ստեղծում է մարդու դիմանկար»,- ասված է «Ազատություն» պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ: Ջեքսոնի ռանչոն երկար ժամանակ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում: Երգիչը «Neverland»-ում հյուրընկալել է …

կարդալ ավելին

Պոռնոհոլովակում ընդամենը «Անիին նման մի աղջիկ է»

24.11.2011

«Նոր պոռնոսկանդալ հայկական շոու-բիզնեսում. Անի Երանյան» վերնագրի ներքո կայքերից մեկը երեկ հետեւյալ ինֆորմացիան է տարածել. «Դեռ նոր էր մարել Անժելա Սարգսյանի` համացանցում տարածված պոռնոգրաֆիկ բնույթի նկարների առաջացրած աղմուկը, երբ հայտնի դարձավ, որ այժմ հասունանում է նոր պոռնոսկանդալ, որի հերոսուհին այս անգամ «Աննա» հեռուստասերիալից եւ «Պահանջվում է միլիոնատեր» կատակերգական ֆիլմից հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է: …

կարդալ ավելին

Պատմության խոշորագույն կիթառահարները

24.11.2011

«Rolling Stone» պարբերականը կազմել է պատմության մեջ խոշորագույն կիթառահարների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է փորձագետների եւ երաժիշտների կարծիքների հիման վրա: Վարկանշային աղյուսակը գլխավորել է Ջիմի Հենդրիքսը: «Նա փոխեց ռոք երաժշտության մասին բոլոր պատկերացումները»,- ասել է «Գրեմմի» մրցանակակիր, կիթառահար Թոմ Մորելլոն: Նրա կարծիքով` Հենդրիքսի կարեւորագույն կատարումներն են «Purple Haz»-ը եւ «The Star-Spangled Banner»-ը: Երկրորդ հորիզոնականում լավագույն …

կարդալ ավելին

«American Music Awards»

24.11.2011

Լոս Անջելեսում օրերս կայացած «American Music Awards» երաժշտական մրցանակաբաշխությանը մրցանակներ ստանալու էին գնացել առաջին մեծության աստղերը, հայտնի կատարողներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Կարմիր գորգին ողջ շուքով ներկայացել են Ջասթին Բիբերը, Թեյլոր Սվիֆթը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Հադսոնը, Լայոնել Ռիչին: Ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Քրիստինա Ագիլերան, «Maroon 5» խումբը եւ այլք: Ջենիֆեր Լոպեսն …

կարդալ ավելին