քաղաքականություն

Անհանգստացած է

19.07.2012

«Լեհաստանն անհանգստացած է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ»,- երեկ Բաքվում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին` ավելացնելով, որ «Լեհաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ընդունում ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

կարդալ ավելին

«ԱԺ ընտրություններում ընդդիմության միասնական սիմվոլը պարտվեց»

19.07.2012

– Քաղաքական դաշտում այժմ որեւէ հստակություն տեսնո՞ւմ եք: Ձեր կարծիքով` ո՞ր ուժերն են այսօր ՀՀ-ում իրական ընդդիմություն հանդիսանում, եթե հաշվի առնենք ԲՀԿ-ի անորոշ կեցվածքը` «այլընտրանքային ուժ», ՀԱԿ-ի սիրաշահումները վերջինիս հետ, եւ այլն: – Ընդդիմադիր ուժեր են կոչվում այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորման գործընթացին եւ չունեն իրենց ներկայացուցիչները կառավարությունում: Ըստ այս դասակարգման` ԱԺ-ում …

կարդալ ավելին

Կհանդիպեն սեպտեմբերին

19.07.2012

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` տեղեկացնելով, որ նման առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախատեսում են նաեւ առանձին հանդիպումներ անցկացնել իր եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական …

կարդալ ավելին

Ինչպես միշտ

19.07.2012

Երեկ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել` դատապարտելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացումը սադրանք է եւ հայկական կողմի փորձը` ամրապնդել ներկայիս ստատուս-քվոն, որի անընդունելիությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից»։ Ըստ Աբդուլաեւի` այդ ընտրությունները վնաս են հասցնում …

կարդալ ավելին

Հմայակը գոհ է, որ իրեն «քցել» են

19.07.2012

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե գոհ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, ով պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից: Ըստ Հովհաննիսյանի, այդպիսով, Ծառուկյանն իրեն լավություն է արել, քանի որ այսօր արդեն ինքը հնարավորություն ունի խորհրդարան մտնել որպես միանգամայն անկախ պատգամավոր` առաջադրվելով որպես մեծամասնական թեկնածու Ավանի թիվ 1 ընտրատարածքում: Հարցին, …

կարդալ ավելին

Արտագաղթի չորս դրդապատճառները

19.07.2012

– Ասում են` «Ով երկրից գնալու հնարավորություն ունի` գնում է»: – Տպավորություն է ստեղծվում, որ առնվազն գերակշիռ մասը երկրից գնում է կամ գնալու ցանկություն ունի: Ցանկացած անձ, ընդհանրապես, ինքն է որոշում իր բնակության վայրը: Եթե մարդուն անհրաժեշտ պահանջմունքները բավարարված չեն լինում, նա որոշում է իր պահանջմունքները բավարարել ճամփորդության միջոցով, մի ուրիշ վայրում: Սա միայն հայերին …

կարդալ ավելին

Հետաքրքիր այց

19.07.2012

Երեկ, տարածաշրջանային այցի շրջանակներում, Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության, այցի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, …

կարդալ ավելին

Էլի դժգոհել է

17.07.2012

«Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունը, պարզվեց, ապարդյուն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` հերթական անգամ Մինսկի խմբին մեղադրելով ստատուս-քվոյի պահպանման համար: Նա ասել է, թե ստատուս-քվոյի պահպանումը կարող է տարածաշրջանում հանգեցնել «անորոշության շարունակության, անկանխատեսելիության եւ վտանգավորության»: Մամեդյարովն անդրադարձել է նաեւ բազմակողմանի խաղաղության համաձայնագրի հարցին. «Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները բացեիբաց հայտարարել են, …

կարդալ ավելին

«Հիվանդացած» պատասխանատվություն

17.07.2012

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իրեն պատասխանատու չի համարում Ազգային ժողովում «Հարսնաքարի» գործով ստորագրահավաքի ձախողման համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ նշված նախաձեռնության տակ ԲՀԿ-ի 37 պատգամավորներից ստորագրեցին ընդամենը 7-ը: Զոհրաբյանն ասել է, որ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կարող ունենալ, քանի որ նման նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին …

կարդալ ավելին

Կլինի՞ միասնական թեկնածու

17.07.2012

«Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը կկարողանա՞ մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալ Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, …

կարդալ ավելին

«Ժառանգությունը» «դոսյեներ» ունի՞

17.07.2012

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե դրանով ԲՀԿ-ն իրեն մինչեւ սեպտեմբեր դրել է «գլխացավանքի» տակ: Ըստ նրա` միանալով այդ նախաձեռնությանը, առաջիկա ՏԻՄ ընտրությունները կվերածվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի, ինչը լիովին բխում է ՀԱԿ-ի մարտավարության հիմնանպատակից` …

կարդալ ավելին

Ո՞ւրեն հոսում «առեղծվածային» գումարները

17.07.2012

«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք»,- անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված` Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին ընդունված օրենքին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: «Կառավարության բացատրությունն այն էր, թե ապրիլ-մայիս …

կարդալ ավելին

Գ.Վաշաձե. Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին խաբեություն է

17.07.2012

Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով մինչ Երեւան ժամանելը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում Հայաստանի համար ուշագրավ հատվածներ են պարունակվում: Մասնավորապես` հարցազրույցի ընթացքում խոսվել է Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան երկաթուղագծերի կառուցման հնարավորության շուրջ: Լրագրողի հարցին, թե Վաշաձեն ինչ կարծիքի է Հայաստան-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման մասին, վրացի պաշտոնյան պատասխանել է, թե …

կարդալ ավելին

Հաքերները հարձակվել են Ծառուկյանի կայքի վրա

17.07.2012

Ադրբեջանցի հաքերները հուլիսի լույս 16-ի գիշերը` ժամը 2:00-4.00-ի սահմաններում, հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշել է, որ անընդհատ հարձակումներ են գործել, ծրագրավորողներն աշխատել են այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կայքը չի կոտրվել եւ այժմ էլ նորմալ աշխատում է: Իվետա Տոնոյանը նշել է, որ …

կարդալ ավելին

Ստեփան Սաֆարյանը կդառնա՞ միասնական թեկնածու

17.07.2012

Հայաստանի իշխանությունները, ՏԻՄ ընտրություններից զատ, աշնանը ունեն ընտրական եւս մի կարեւոր միջոցառում` Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը: Եթե, իհարկե, այդ տարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կրկնի մանդատը վայր դնելու իր հայտարարությունը: Եվ եթե նա, ի վերջո, վայր դնի մանդատը, Ավան վարչական շրջանում բավականին հետաքրքիր ընտրություններ կարող են տեղի …

կարդալ ավելին

Առողջ ու բավարարված

17.07.2012

«Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետեւ նրանք նույն վեկտորով են շարժվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` ավելացնելով. «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ես ասել եմ, որ կան որոշ մարդիկ, որոնք կուտակել են որոշ հնարավորություններ, եւ այս երեւույթը, բնականաբար, թույլ չի տալու, որ նրանք գնան առճակատումների իշխանության հետ»: …

կարդալ ավելին

«Ես մրցակցելու եմ ինքս ինձ հետ»

17.07.2012

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ ԲՀԿ-ն չցանկացավ աջակցել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ մյուս խմբակցությունների նախաձեռնությանը` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին: – Հարցն ընդամենը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր, ինչը ԲՀԿ-ին ժամանակ շահելու հնարավորություն է տալիս: Չնայած, եթե ԲՀԿ ղեկավարությունը քաղաքական հեռատեսություն ցուցաբերեր, ապա հաշվի կնստեր այն …

կարդալ ավելին

Ընդունել է Հայրապետյանին

17.07.2012

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է բարերար Լեւոն Հայրապետյանին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բ. Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ` կարեւորել նրա անձնական օրինակն Արցախում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի …

կարդալ ավելին

Խտրական մոտեցումն ակնհայտ է

14.07.2012

«Մեր գրասենյակը գործում է արդեն 7 տարի, սակայն ոչ մի բողոք Վճռաբեկ դատարանը դեռեւս չի ընդունել վարույթ: Լավ, ուրեմն, Պարգեւ Օհանյանը` նախկին դատավոր, իրավաբան, դասախոս, պրակտիկ մասնագետ, իր գրասենյակով չկարողացա՞վ գոնե մի գործով մտնել Վճռաբեկ դատարան: Աբսուրդ է: Մենք վերցնում ենք գործեր, որոնց համար վստահ ենք, որ պետք է ընդունեն, կազմված է գրագետ, կոռեկտ եւ …

կարդալ ավելին

Հակասում են իրենք իրենց

14.07.2012

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին։ Մասնավորապես, այն դիտարկմանը, որ դրամի արժեզրկումն ավելացնում է նաեւ պարտքի սպասարկման բեռը, փոխնախարարը պատասխանել է. «Ճիշտ է, որ արժեզրկումը արտարժույթով պարտքի սպասարկման բեռն ավելացնում է, սակայն, եթե հասկանանք, որ բյուջեն հոսքերի աղյուսակ է, հետեւաբար` արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը այնպես, ինչպես ազդում է …

կարդալ ավելին