քաղաքականություն

Ամփոփեցին, գնացին

14.07.2012

«Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- երեկ Երեւանում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր կոչ են արել կողմերին` գործել միջազգային օրենքին եւ տարածքում թռիչքների ներկայիս պրակտիկային համապատասխան: Նրանք հայտնել են, որ կողմերն իրենց եւս մեկ անգամ վստահեցրել են, որ մերժում են ցանկացած սպառնալիք կամ ուժ քաղաքացիական ավիացիայի նկատմամբ եւ …

կարդալ ավելին

Ամեն ինչ արել են

14.07.2012

«Այն հնարավորությունները, որ տրվեցին Փաստահավաք խմբի միջոցով, ամբողջությամբ օգտագործեցինք: Ուրիշ ի՞նչ եք առաջարկում: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում: Թող մեկը ձեւակերպի, եթե կարող է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հնչող հարցերին, թե ինչո՞ւ են թուլացրել մարտի 1-ի բացահայտման համար մղվող պայքարը: «Եթե առաջարկում են …

կարդալ ավելին

Կդառնա` չգիտեմ ինչ

14.07.2012

«Եթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայն դեպս, կդադարի ՀԱԿ լինելուց»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ արդեն համաձայնություն է կայացվել ԲՀԿ-ի հավանական թեկնածուին աջակցելու եւ որոշակի պաշտոններ միմյանց …

կարդալ ավելին

ԲՀԿ-ի ԱԽՔ-ը

14.07.2012

Ինչպես եւ սպասվում էր, երեկ տապալվեց «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու` Հայ ազգային կոնգրեսի կամ այդպես ներկայացվող նախաձեռնությունը: Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն` դրա տակ ստորագրեց ընդամենը 21 պատգամավոր: Հիմնական ինտրիգը, ինչպես եւ սպասվում էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն էր, որը, նույնքան սպասելի կերպով, արտահայտվեց ընդամենը 7 պատգամավորական ստորագրությամբ: Այս նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, հերթական կատալիզատորն …

կարդալ ավելին

Ո՞վ, ինչի՞ց եւ ո՞ւմ է շեղում

14.07.2012

– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ից ընդամենը 7 պատգամավոր են ստորագրել «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տակ: Մինչդեռ ՀԱԿ-ը խորհրդարանում նրանց հետ համագործակցության հույսեր է կապում: – Մենք ընտրում ենք ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը: Եվ դա հավասարապես վերաբերում է բոլոր այն երեք քաղաքական ուժերին, ում հետ մենք …

կարդալ ավելին

Խղճի եւ բարոյականության 24 ժամ

14.07.2012

Ազգային ժողովում երեկ տապալվեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը, որը նախատեսում էր ստեղծել «Հարսնաքարի» գործի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Ընդդիմությանը չհաջողվեց այդ նպատակով 24 ժամվա ընթացքում ստանալ անհրաժեշտ 44 պատգամավորների ստորագրություն: Արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաչափի տակ ստորագրել էին դրա կեսից պակաս թվով` ընդամենը 21 պատգամավոր` ՀԱԿ-ի բոլոր 7 պատգամավորները, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, …

կարդալ ավելին

Մեռյալ կետից

14.07.2012

«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ եթե հարցն ամբողջությամբ չլուծվի էլ, ապա պետք է պահպանել խաղաղությունը: Ավելի լավ է ունենալ վատ խաղաղություն, քան` լավ պատերազմ: Ուկրաինան հուսով է, որ հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը. Ուկրաինան 2013թ.նախագահելու է ԵԱՀԿ-ում: «Ես բավական …

կարդալ ավելին

«ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ՀԱԿ-ը լուրջ կորուստներ է կրել, իսկ օգուտներ, չգիտեմ, կունենա՞, թե՞ ոչ»

14.07.2012

Ասում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը – Երեկ ՀԱԿ խմբակցությունն ԱԺ-ից ձեւաթուղթ էր վերցրել հուլիսի 17-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության համար` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով, սակայն, անհրաժեշտ 44 ստորագրությունները չհավաքվեցին: Ձեր կարծիքով` ի՞նչն է դրա պատճառը: – Ճիշտն …

կարդալ ավելին

Հատել են սահմանը

12.07.2012

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ հատել են այն` հատուկ ականազերծված հատվածով: ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, պլանային դիտարկումն անցկացվել է շփման գծի Ասկերանի ուղղությամբ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի …

կարդալ ավելին

Հարցաշար են կազմելու

12.07.2012

Ազգային ժողովի ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները երեկ որոշել են աշխատանքային խումբ ստեղծել, որը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան գործի հետ կապված` իրավապահ մարմիններին ուղղվող հարցաշար կկազմի: Աշխատանքային խմբում ՀԱԿ-ից ընդգրկվել է Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը, եւ «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: Վերջիններս ու այդ 4 խմբակցությունների …

կարդալ ավելին

ԲՀԿ-ի թեկնածուն Ս.Սարգսյանն է

12.07.2012

«Հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաեւ այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որեւէ մեկը, եթե չցանկանա պաշտպանել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա: Առայժմ այդ 3 ուժերից որեւէ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով 2011թ. փետրվարի 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից …

կարդալ ավելին

Ծառուկյանի դեմ

12.07.2012

Երեկ առավոտյան Աբովյան եւ Չարենցավան քաղաքների 10 երթուղիների մոտ 100 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Երթուղի դուրս չի եկել թվով 45 տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան, ինչպես նաեւ` ներքաղաքային երթուղիները: Երթուղիները պատկանում են «Քինգ դելյուքս» ընկերությանը, որի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկն է` Արթուր Հարությունյանը («Պալաչ» մականունով): Գործադուլի հիմնական պատճառն այն է, որ …

կարդալ ավելին

Հայտնվել են փակուղում

12.07.2012

Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է ստեղծվել` կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ: Ավելի քան 2 շաբաթ է` այդ գործի ընթացքի վերաբերյալ որեւէ նոր տեղեկատվություն չի հրապարակվել, եւ Վ.Օսկանյանը չի հրավիրվել հարցաքննության: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն բավարար փաստեր չունի ապացուցելու, որ հիմնադրամը զբաղվել …

կարդալ ավելին

Բրեժնեւի պես

12.07.2012

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հիմնականում խրախուսում է խոշոր բիզնեսի զարգացումը եւ այդ քայլով կործանում փոքրը եւ միջինը: Մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԳՄ նախկին տնօրեն, այժմ՝ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Ես հիմնականում դեմ էի հանդես գալիս այդ դիրքորոշմանը, ինչի արդյունքում նեղանում էին: Նման միջավայրում աշխատելը, հավատացեք, անհնարին էր»,- ասել է …

կարդալ ավելին

Ինքնաթիռից թռնելու ժամանակը

12.07.2012

Նախօրեին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել է գնել ռուսական «Սուխոյ» ընկերության արտադրած Sukhoi Superjet 100 երկրորդ ինքնաթիռը: Որպես հիմնավորում` նշվում են բազմաթիվ պատճառներ ու վարկածներ` սկսած պաշտոնապես ներկայացվող «պայմանների շուրջ համաձայնության չգալու մասին» պատճառաբանությունից, վերջացրած նրանով, որ այդպիսով ռուսական կողմը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` «Արմավիան» գնելու համար: Թե …

կարդալ ավելին

Երեքը խմբում` գումարած ԲՀԿ-ն

12.07.2012

ԱԺ չորս խմբակցությունները` ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը» երեկ որոշում են կայացրել աշխատանքային խումբ ստեղծել, որը զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործի հետաքննության հետ կապված` իրավապահ մարմիններին ուղղված հարցաշար կպատրաստի: Երեկ առավոտյան այս խմբակցությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են «Ժառանգություն» խմբակցությունում, որոշել, որ …

կարդալ ավելին

Օսկանյանի գործը՝ փակուղո՞ւմ

12.07.2012

Նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործում կարծես թե տեղաշարժ չկա: Համենայն դեպս, այդ գործի ընթացքի հետ կապված որեւէ հրապարակային տեղեկություն չի հաղորդվում: Բավականին երկար ժամանակ է նաեւ, ինչ հարցաքննության չեն հրավիրում Վ.Օսկանյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի Քննչական …

կարդալ ավելին

Կգնա չմիավորվելու

12.07.2012

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերը` մասնակցելու սեպտեմբերի սկզբին Թեհրանում կայանալիք «Չմիավորման շարժման» գագաթաժողովին: Հրավերը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մուհամմեդ-Նաջարը, ում գլխավորած պատվիրակությանը նա ընդունել էր նախօրեին:

կարդալ ավելին

Որոշակի անորոշություն

12.07.2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում երեկ կրկին հայտարարել են, թե բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին` առանց կոնկրետ ժամկետ նշելու: «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` Պոպովը …

կարդալ ավելին

«Հայկական գարունը» ստեղծված քաղաքացիական հասարակությունն է

12.07.2012

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե` հնարավո՞ր է «արաբական գարունը» հասնի Հայաստան, եւ կարելի՞ է արդյոք ակնկալել «հայկական գարուն», ասել է. «Այն արդեն իրականություն է, Հայաստանը փոխվում է եւ չի դադարում փոխվել»: Նրա խոսքով` երկրում պահպանվում են որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց առաջընթաց երկրում կա: Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներում է առաջընթաց …

կարդալ ավելին