քաղաքականություն

Պարզաբանում

10.07.2012

«168 Ժամի» 71-րդ համարում տպագրված «Կհիշե՞ն նաեւ նախկին դեպքերը» հրապարակման հետ կապված պարզաբանում է ներկայացրել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որի խոսքից մեջբերումը ներկայացվել էր հետեւյալ կերպ. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանի որեւէ աշխատակից, գործընկեր կամ առնչվող անձնավորություն չի կարող իրեն թույլ տալ որեւէ օրինազանցություն»: Տ.Ուրիխանյանը այդ մեկնաբանությունները տալիս` գտնվում էր արտերկրում, եւ …

կարդալ ավելին

Բարեվ եւ ցտեսություն

10.07.2012

Դեռեւս անցած տարվա մարտին Սիրիայում ծավալված հակակառավարական ցույցերն արդեն վերածվել են քաղաքացիական բախումների: Զոհերի թիվն աճում է ամեն օր, նրանց թվում` նաեւ սիրիահայեր: Սիրիայում ունեինք կազմակերպված, մոտ 60.000-անոց հայկական համայնք: Այս թիվն արդեն անցյալ ժամանակում է. Սիրիայում բնակվող հայերը հեռանում են երկրից: Ունենալով լիբանանահայերի, իրաքահայերի նախադեպերը` ակնկալվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը կկռահեր, որ սիրիահայերի հոսք …

կարդալ ավելին

Փոփոխություններ ՀՅԴ-ում

05.07.2012

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: «Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, …

կարդալ ավելին

Դիմումը ներկայացրել է

05.07.2012

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես …

կարդալ ավելին

Առաջադրեցին

05.07.2012

Անցած կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործած ու այն պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած փոխգնդապետ Վարդան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

կարդալ ավելին

Գտիր տարբերությունը

05.07.2012

«Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով «Հարսնաքար» …

կարդալ ավելին

Եվս 15 միլիոն

05.07.2012

«Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%-ով` հասցնելով մինչեւ 15 մլն եվրոյի»,- երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «Մենք սկսել ենք խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փետրվարից սկսեցին վիզաների հեշտացման գործընթացը: Այդ ոգով ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանին մեր …

կարդալ ավելին

Տարելից, որ դարձրել են տոն

05.07.2012

Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ …

կարդալ ավելին

22.5 մլն` «ավազակապետությունից»

05.07.2012

Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է:

կարդալ ավելին

ԱԺ-ից` Գլխավոր դատախազություն

05.07.2012

Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, …

կարդալ ավելին

Կհիշե՞ն նաեւ նախկին դեպքերը

05.07.2012

Ազգային ժողովում երեկ պատգամավորների հավաքվելու պատճառը թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ելույթն էր, սակայն քննարկվող հիմնական թեման Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր: Հիշեցնենք, որ նա նախօրեին մանդատը վայր դրեց, քանի որ հունիսի 17-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցներն եւ իր թիկնապահները դաժանորեն ծեծել էին զինվորական բժիշկ, մայոր Վահե …

կարդալ ավելին

Ի պետս ԲՀԿ-ի՞

05.07.2012

Երեկ ՀԱԿ խորհրդի նիստում քննարկվել են քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները: Ըստ ՀԱԿ հաղորդագրության` նիստում քննարկվել է նաեւ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 17 համայնքներում (16-ում` հերթական, մեկում` արտահերթ ընտրություններ): 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ Լոռու մարզի Ահնիձոր գյուղական համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 16 …

կարդալ ավելին

«Հիմնական թիրախը ղեկավարությունն է»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

05.07.2012

– ՀՅԴ գերագույն ժողովին նախորդած կուսակցական միջոցառումների ժամանակ դժգոհություններ ու քննադատություններ են հնչել ձեր կուսակցության ղեկավարների նկատմամբ: Ո՞րն է այդ դժգոհոության պատճառը, եւ ի՞նչ քննարկումներ են ընթանում: – Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեծ ժողովներից առաջ, պարզապես մեր հասարակությունը սովոր չի տեսնել ներքին ժողովրդավարական չափանիշներով գործող կազմակերպություն: Որքան էլ մեր մասին խոսում են, թե …

կարդալ ավելին

Կհերթապահեն

05.07.2012

Հուլիսի 5-8-ը ներառյալ ոչ աշխատանքային օրերին մաքսային ձեւակերպումների ընթացքի երկարաժամկետ կասեցումը բացառելու եւ աշխատանքն անխափան կազմակերպելու նպատակով, հուլիսի 5-8-ը ներառյալ, մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում սահմանվել է հերթապահություն` Նախաբացթողումային հսկողության վարչության եւ մաքսատների պետերի անմիջական հսկողությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Հուլիսի 5-8-ը խնդիր է դրվել ապահովել գյուղատնտեսական մթերքների արտահանման մաքսային ձեւակերպումների եւ հսկողության անխափան իրականացումը, …

կարդալ ավելին

Խորհուրդ խորին եւ հանրային

05.07.2012

ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ …

կարդալ ավելին

Աղմուկի մեջ կորում է ճշմարտությունը

05.07.2012

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայկական բանակի սպա Վահե Ավետյանի նկատմամբ կատարված դաժանությունը, երիտասարդ բժշկի մահը, ապա Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան հետեւած արձագանքներն ու գնահատականները վկայում են Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտի անառողջության, վտանգավոր աստիճանի անառողջ լինելու մասին: Ընդ որում, եթե նույնիսկ ողբերգական դեպքերի առիթով հասարակությունը, հանրային միավորները առնվազն մեկ քայլ առաջ …

կարդալ ավելին

Եկավ, ասաց, գնաց

05.07.2012

ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի երեւանյան այցը, ըստ ծրագրվածի, պետք է մեկնարկեր հուլիսի 3-ի երեկոյան, սակայն վերջին պահին ծրագիրը փոխվեց եւ առավել խտացավ ու սահմանափակվեց միայն մի քանի ժամվա հանդիպումներով: Երեկ Եվրոպական խորհրդի նախագահը Երեւանում մի քանի տարբեր ելույթներ է ունեցել, նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է համատեղ մամլո ասուլիսի: «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության համաժողովում …

կարդալ ավելին

«Դատարկում եք, որ Հայաստանի՞ն տաք»

05.07.2012

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը երեկ Թուրքիայի խորհրդարանում` խոսելով Արդահան նահանգում արտագաղթի մասին, ամբիոնում հանել է փողկապը եւ պարզել է «Վերաբացել Հայաստանի հետ սահմանակից շրջանների դատարանները» վերտառությամբ կարգախոսը: Նա հայտարարել է, թե Արդահանի Չըլդըրի շրջանում արտագաղթը մեծ չափերի է հասնում, այնտեղ ոչ բժիշկ կա, ոչ էլ ուսուցիչ: Նրա խոսքով` այդ շրջանում փակվել է …

կարդալ ավելին

Ո՞վ(ո՞ւմ) կսատարի

05.07.2012

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: «Ես առաջադրվելու եմ, ԱԻՄ-ը որեւէ որոշում չի ընդունել, կարծում եմ, որ պարտավոր եմ»,- ասել է նա:

կարդալ ավելին

Մաղարիչ են ուզում

03.07.2012

Մեր տեղեկություններով` պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել էր 2012թ. 132 հազարական դրամ հատկացնել պետական համակարգի 120.000 աշխատողի. դրանից 80.000 դրամը շահառուն կարող է օգտագործել հանգստի, կրթության եւ մի քանի այլ նպատակներով: Ու քանի որ սկսվել է ամառային հանգստի շրջանը, շահառուները …

կարդալ ավելին