քաղաքականություն

ՀԱԿ-ն ուզում է ՀՀԿ-ական թռցնի՞

03.07.2012

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից իրենց «թեւ մարդիկ տանելն է»: «Օրինակ ՀՀՇ-ն հզոր թիմ էր, բայց 1995թ. մեր թիմի կեսին մի գիշերվա ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան»,- որպես օրինակ` հիշեցրել է Մանուկյանը: Նաեւ հիշեցրել է 2008թ., երբ, ըստ նրա` իրենց միացան գեներալները: Հիշեցնենք, որ 2008թ. ՀԱԿ-ը …

կարդալ ավելին

Հայաստանն արհամարհված է

03.07.2012

«Արեւմուտքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ունի ավելի զորեղ աշխարհաքաղաքական ձայն, ինչպես նաեւ Ադրբեջանի վրա, քանի որ վերջինս ունի էներգետիկ պաշարներ եւ ակնհայտորեն հարուստ է Հայաստանի համեմատ: Եվ այս առումով Հայաստանը, ցավոք, ավելի արհամարհված է…»,- մեր թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, Ռուսաստանի, Հարավային …

կարդալ ավելին

Վերսկսվելու է

03.07.2012

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով վերսկսելու է մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը վիճարկում է ԸԸՀ մայիսի 11-ի որոշումը, ըստ որի` թիվ 7 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը: Նշենք, որ հունիսի 15-ին, ՍԴ-ն` քննելով Ն. Փաշինյանի դիմումը, …

կարդալ ավելին

Դրակա՞ն, թե՞ բացասական ազդակ

03.07.2012

«Ես չեմ տեսնում լուրջ բացասական ազդակներ: Հակառակը` եվրոպական կառույցների կողմից հետընտրական առաքելություն չուղարկելը դրական ազդակ է: Սա նշանակում է` իրենք քաջ գիտակցում են, որ որեւէ լուրջ փաստարկ չունեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե եվրոպական կառույցներից հնչող բացասական ազդակներն արդյո՞ք ընտրությունների …

կարդալ ավելին

Անվերնագիր

03.07.2012

Երեկ տեղի ունեցավ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած ռազմական բժիշկ, հայկական բանակի 35-ամյա սպա Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը: Գուցե համեմատությունն այնքան էլ պատեհ չէ, բայց հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ երեկվա սգո երթը, թերեւս, վերջին մի քանի տարիների ամենաազդեցիկ հասարակական, քաղաքացիական ակցիան էր: Լուռ, բայց շատ ավելի ազդեցիկ ու խոսուն, քան որեւէ հանրահավաք, որեւէ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ԼՂՀ-ում բենզինը թանկ

03.07.2012

Պարզվում է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի թանկ արժեն, քան Հայաստանում: Օրինակ` բենզինը: Երեւանում այսօր 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 480 դրամով, իսկ Ստեփանակերտում` 510 դրամով: Գների այս տարբերության պատճառները մեր թղթակիցը փորձել է պարզել տեղական բենզին ներմուծող եւ վաճառող ընկերություններից: «Ռան Օյլ» ՍՊԸ-ի ֆինանսական բաժնի աշխատակիցը մեր թղթակից …

կարդալ ավելին

Կարեւորը Վենետիկի հանձնաժողովն է

03.07.2012

– ԱԺ ընտրություններին վերաբերող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվել են ընտրացուցակում ուռճացված թվերի, մահացած անձանց անունների, նույն հասցեում մեծաքանակ ընտրողների առկայության եւ այլ խնդիրների հետ կապված մտահոգություններ: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը կարեւոր է թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: – Ոչ, չեմ կարծում: Կարծում եմ, որ մենք պետք Է հավատարիմ մնանք Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին (Դ.Հարությունյանի …

կարդալ ավելին

Էլի խոստումներ

03.07.2012

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։ «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում եւ պահանջում է, բայց եկեք օրենքը համարենք օրենք»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Նախաքննության ընթացքում չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինեն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, ազնիվ …

կարդալ ավելին

«Ցանկացածի հիմնարկում կարող ա նման բան տեղի ունենալ»

03.07.2012

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ հայտարարել է, թե հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքին, ինչի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մասնակից չի եղել: Նրա խոսքով` այդ միջադեպի ժամանակ Ռ. Հայրապետյանը «տանը պառկած է եղել»: Նա անդրադարձել է նաեւ հասարակության կողմից բարձրացված աղմուկին, այն որակելով` որպես …

կարդալ ավելին

«Հիմա Հայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ»

03.07.2012

Մոտ երկու շաբաթ առաջ բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական-վերլուծական կենտրոնը զեկույց էր հրապարակել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ («Տեւական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» վերնագրով), որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվել նաեւ Հայաստանին եւ Ռուսաստանի հետ նրա քաղաքական, տնտեսական եւ այլ կապերին: Հայկական մամուլում ու քաղաքական շրջանակներում լայն արձագանքի …

կարդալ ավելին

Դավադրություն: Սեփական ժողովրդի դեմ

03.07.2012

Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք …

կարդալ ավելին

Իմիտացիոն պայքար՝ կոռուպցիայի դեմ

03.07.2012

Հեղինակավոր «Freedom house» հետազոտական կազմակերպության 2012թ. տվյալներով` Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 5.25 գործակից է: Իրավիճակը ավելի պարզ նկարագրելու համար` այս ցուցանիշը համեմատենք հարեւան երկրների հետ: Օրինակ, Վրաստանում գործակիցը 4.50 է, Ադրբեջանում` 6.50: Այսինքն, տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք միջին տեղ: Բայց պետք է փաստել, որ աշխարհի 182 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, ընդ որում` 2011թ. …

կարդալ ավելին

«Պետությունը պետք է տեր լինի իր ժողովրդին»

03.07.2012

Ավստրալիայի կառավարության աշխատակից, Հայ դատի հանձնախմբի ատենապետ Վարանդ Մկրտիչեանի խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել Ավստրալիա, այն էլ՝ Սինգապուրի եկեղեցու նորոգման եւ հիմնադրման 185-ամյակը տոնելու առիթով: Այլ պաշտոնյա Հայաստանից այնտեղ ոտք չի դրել: Վարանդ Մկրտիչեանը Հայաստան է եկել ամուսնանալու նպատակով, սակայն բաց չի թողել նաեւ աշխատանքային մի …

կարդալ ավելին

Հանրայի՞ն, թե քաղաքաշինական խորհուրդ

28.06.2012

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային …

կարդալ ավելին

Հանրայի՞ն, թե քաղաքաշինական խորհուրդ

28.06.2012

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի 7%-ը գրե՞լ են

28.06.2012

«ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը` վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին փողոց դուրս բերել»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ասուլիսի մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է` …

կարդալ ավելին

Պարզագույն շանտաժ

28.06.2012

«Այն, որ ներկայացվում է, թե ԲՀԿ-ն Քոչարյանից հեռու է, դա նրանց համար է, ովքեր ուզում են դրան հավատալ: Իսկ այն դիտարկումը, թե նման տեսակետը չպաշտպանողները պաշտպանում են Ս.Սարգսյանին, պարզագույն շանտաժ է քաղաքական դաշտի նկատմամբ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե …

կարդալ ավելին

Մոռացումի խոսքեր

28.06.2012

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում եւս մեկ անգամ վկայեց, որ հանրահավաքներն իր ու ՀԱԿ-ի համար այլեւս ոչ թե հասարակական զանգվածներ մոբիլիզացնելու, սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված շարժումը հզորացնելու, այլ ընդամենը իշխանությանը, իր կարծիքով` ընդդիմությանը, արտաքին ուժերին «մեսիջներ» հասցեագրելու միջոց է: Կամ հանրահավաք` հանուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Տեր-Պետրոսյանը հաճոյանում է ԲՀԿ-ին (ընդ որում, …

կարդալ ավելին

Ընդդեմ Հայաստանի

28.06.2012

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ ընդդիմադիր, ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանի, ով 2006 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ 2007-ի օգոստոսին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Եվրադատարանը արձանագրել է, որ Վարդան Մալխասյանին նախնական կալանքի տակ պահելու գործընթացն իրականացվել է Մարդու …

կարդալ ավելին

«Նախաքննության մարմինը չարորակ ուռուցք է, որից պետք է ազատվել»,- ասում է Պարգեւ Օհանյանը

28.06.2012

Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ գործերով է պարտվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկվող դիմումները հիմնականում վերաբերում են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտմանը: Այս գործերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դիմումատուները հիմնականում իրենց արդար դատաքննության իրավունքի խախտման մեջ մեղադրում են նախաքննության մարմիններին: Օրինակ, ՄԻԵԴ ուղարկվող դեպքերի մեծ …

կարդալ ավելին