Պրեսսինգ

Ինչպե՞ս կառավարել Երեւանը

29.12.2006

Անցյալ տարեվերջին հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները, ի թիվս այլ փաստարկների, նշում էին Երեւանի ընտրովի քաղաքապետ ունենալու հնարավորությունը։ Սահմանադրության 108-րդ հոդվածն ասում էր. «Երեւան քաղաքն ունի մարզի կարգավիճակ», եւ հստակ սահմանում, որ քաղաքապետին նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը, իսկ փոփոխված սահմանադրության մեջ Երեւանը մարզից վերափոխվեց համայնքի։ «Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ …

կարդալ ավելին

Պետք է ոչ թե պայքարել թշնամու կերպարի դեմ, այլ չստեղծել թշնամու կերպար

13.12.2006

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման այս անգամ նվիրված էր թշնամու կերպարին՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ «Նոր Անատոլիա» թուրքական թերթի քաղաքական մասի խմբագիր Նուրսուն Էրելը, եւ ադրբեջանցի երկու լրագրողներ՝ Ալեքպեր Ալիեւն ու Էլմիր Միրզոեւը։ Նրանք Հայաստանում էին գտնվում «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» հրավերով՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան …

կարդալ ավելին

Հայաստանի PR-ը բոլորիս խնդիրն է

27.11.2006

«Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկումն, ինչպես եւ նախորդ անգամ, նվիրված էր Հայաստանի PR-ին: Այս անգամ քննարկման մասնակիցները գործարարներ էին, գործարար պատգամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկումը վարում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Թեեւ քննարկման թեման նույնն էր, սակայն, ինչպես ակնկալվում էր, ակումբի վերջին երկու քննարկումներն ընթացան տարբեր շեշտադրումներով: Գործարարները, ի տարբերություն քաղաքական գործիչների, ընդհանրապես չխոսեցին …

կարդալ ավելին

Հայաստանի PR-ը պետական խնդիր է

21.11.2006

1993թ. Վաշինգտոնում տաքսու սեւամորթ վարորդը ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Տիգրան Հակոբյանին հարցրել է, թե ո՞ր երկրից է նա: Իմանալով, որ հայաստանցի է, վարորդն արձագանքել է. «Օ, Հայաստան… դեմոկրատիա եւ երկրաշարժ»: Այսինքն, որոշ կարծրատիպեր կան, որոնք ոչ թե կայուն են, այլ` դինամիկ, նոր ձեռք բերված: «Առաջինը 1988թ. երկրաշարժն էր, երկրորդը` դեմոկրատիայի կղզյակ լինելը` անկախ նրանից, դա ճի՞շտ …

կարդալ ավելին

Քննարկեք «Պրեսսինգի» հետ

18.11.2006

«Պրեսսինգ» վերլուծական ակումբն իր երկու ամսվա գործունեության ընթացքում քննարկումներ է կազմակերպել արդեն 6 արդիական ու կարեւոր հասարակական, քաղաքական, տնտեսական թեմաների շուրջ: Ակումբը հյուրընկալում է տարբեր՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ քաղաքական գործիչների, տարբեր ոլորտների պաշտոնյաների, մասնագետների, գործարարների, տնտեսագետների, լրագրողների, իրավաբանների: Ակումբի յուրաքանչյուր քննարկում հրապարակվում է «168 Ժամ» թերթի շաբաթ օրվա համարում, ինչպես նաեւ` թերթի ինտերնետային կայքէջում …

կարդալ ավելին

Էլիտարների վերարտադրությո՞ւն, թե՞ արդար ընտրություններ

17.11.2006

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցությանը: Այս առումով քաղաքական ուժերի դիրքորոշումները տարբեր են. ոմանք կողմնակից են 100%-անոց համամասնական ընտրակարգին, իսկ մյուսներն էլ գտնում են, որ մեծամասնական ընտրակարգը պետք է պահպանվի: Քննարկմանը հրավիրված էին մի շարք կուսակցությունների ու ԱԺ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներ, սակայն բանավեճին …

կարդալ ավելին

Մի բան պարզ է՝ ձուկն աղիքներից է հոտում

04.11.2006

Քննարկման վարող, «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանը մասնակիցներին հիշեցրեց, որ մամուլի դերի շուրջ մի քանի հակասական տեսակետներ գոյություն ունեն: Ոմանք կարծում են, որ այդ դերը շատ չնչին է, ինչի մասին վկայում են հայաստանյան թերթերի չնչին տպաքանակները: Բացի այդ, էլեկտրոնային լրատվամիջոցներն են նվազեցնում տպագիր մամուլի դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Ըստ. Ա. Բաղդասարյանի, կա նաեւ …

կարդալ ավելին

Գնաճն արդեն 6% է

04.10.2006

Վաչե Գաբրիելյան, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ«Դրամի արժեքավորումը կայունացնելու համար Կենտրոնական բանկը որոշակի ֆինանսական կորուստների է գնացել: Անցյալ տարի ԿԲ-ն հաշվեկշիռը վնասով է փակել, այս տարի՝ նույնպես: Եվ այդ վնասն, ի վերջո, իր վրա է վերցնում պետությունը: Եթե մենք իրապես ավելի շատ արտարժույթ գնենք, գնաճի մակարդակն աճելու է: Հիմա գնաճն արդեն 6% է: Բայց միեւնույն ժամանակ …

կարդալ ավելին

«Հրահանգ ենք տվել դոլարը մոռանալ»

04.10.2006

Խաչատուր Սուքիասյան, ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ«Ես կարծում եմ, որ մեկ ամիս փոխարժեքն արդեն կարմիր գիծն անցել է: Հետեւողական տնտեսվարող սուբյեկտները տարբեր քաղաքականություն են իրականացնում՝ ինչ-որ կերպ ցանկանալով մեղմել դրամի արժեւորման խնդիրը: Օրինակ, կազմակերպություն կա, որ դեռեւս մեկ տարի առաջ ասել է, որ իր հետ ընդհանրապես դոլարով չխոսեն: Մենք շահեցինք՝ կազմակերպություններին մեկ տարի առաջ …

կարդալ ավելին

«Գնաճը շարունակվելու է»

04.10.2006

«Որքան էլ ներդրումային միջավայր ստեղծենք, եթե դրամական հոսք եղավ, գնաճը շարունակվելու է: Ճանապարհն արտադրողականության բարձրացումն է: Մրցակցությունը ասում է. «Եթե դու չմոդեռնիզացվես, դու կմեռնես»,- շեշտը դնելով արտադրողականության վրա` լուծում է առաջարկում ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը: Իսկ «ՏՈՍՊ» ԲԲԸ տնօրեն Սուրեն Բեկիրսկին չհամաձայնելով պրն Գաբրիելյանի հետ` կոպիտ օրինակ է բերում. «Ինչպե՞ս: Որպեսզի մարդը գնա արտասահման, …

կարդալ ավելին

Շուկայի խնդիր կա

04.10.2006

Տիգրան Ջրբաշյան, AEPLAC-ի ղեկավար– Մենք պրոբլեմ ունենք այն շուկաներում, որտեղ ուզում ենք մրցակցել: Օրինակ, բնական հյութերի արտադրությամբ զբաղվողները «second hand» տեխնոլոգիաներ են գնել, որոնք միջինը 20 տարվա հնություն ունեն: Եթե վերջին 15 տարիների ընթացքում թույլ դրամի պայմաններում այդ ընկերություններն օգտվել են եւ շահույթներ են ստացել, ապա այժմ չեն կարող: Դրամի այսօրվա արժեքավորումը հանգեցնելու է նրան, …

կարդալ ավելին

«Բաժնետոմսերի 20%-ը վաճառեք հասարակությանը»

04.10.2006

Խաչատուր Սուքիասյան«Բնակչությունը որտե՞ղ տեղաբաշխի արտասահմանից եկող հսկայական տրանսֆերտները: Արժեթղթերի երկրորդային շուկա չկա Հայաստանում: Օրինակ, վա՞տ կլիներ, եթե «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 20%-ը տայինք հասարակությանը: Խոսքը գնում է 500 մլն դոլարի գործարքի մասին: Արդեն 100 մլն դոլար տեղաբաշխելու տեղ կլիներ»:

կարդալ ավելին

Արժեթղթեր վաճառեք

04.10.2006

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դիմում է իշխանություններին.«Իսկ ո՞վ ասաց, որ ԿԲ-ն կամ ինֆլյացիան պետք է կարգավորի, կամ փոխարժեքը: Ուրիշ քաղաքականություն էլ կա` դրանցից ոչ մեկը: Երբ որ ԿԲ-ին պետք էր արժեթղթերի շուկան վերցնել, գնաց խորհրդարան, մի ժամում այդ իրավունքը ստացավ: Ես չեմ հասկանում` ապահովագրությունն ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկինը լինի: Ես չեմ ընդունում դա: …

կարդալ ավելին

Առանց օրենսդրական փոփոխությունների

04.10.2006

Սարգիս Աղաբեկյան, գործարար, իրավաբան«Դրամի արժեւորումը տնտեսությանը միանշանակ խանգարում է: 1,5 մլրդ դոլարի տրանսֆետները գնում են ներմուծող մի քանի ընկերությունների գրպանները: Տնտեսության իրական հատվածը մրցունակ չէ: Այսօր արտադրություն չի զարգանա, ավելի ձեռնտու է աշխատել ներմուծման ուղղությամբ: Իմ պատկերացմամբ, արտարժույթը կարելի է քաշել նաեւ դրամի էմիսիայի միջոցով, դրանից երկիրը չի քանդվի: Այդ արտարժույթը կարելի է ուղղել արտաքին …

կարդալ ավելին

Վիճակագրությունը սխա՞լ է

04.10.2006

Վաչե Գաբրիելյան– Կարող եմ 100%-ով պնդել, որ Հայաստանում գների վիճակագրությունը ճշգրիտ է: Առկա սպառողական զամբյուղի պայմաններում Ազգային վիճակագրական ծառայությունը ճիշտ արձանագրում է գնաճը` առավելագույնը 0,2-0,3%-ի տարբերությամբ: Հրանտ Բագրատյան– Ազգային վիճակագրական ծառայության հիմնական պրոբլեմն այն է, որ նոր ծառայությունները շատ ուշ են մտնում զամբյուղի մեջ, դուրս եկած ապրանքներն ու ծառայությունները ուշ են հանվում: Արդյունքում հնարավոր է …

կարդալ ավելին

«Քաղաքական կամք չկա»

04.10.2006

Տիգրան Հակոբյան, քաղաքագետ«ԿԲ-ն կարող է շատ լավ աշխատել, շատ լավ դրամավարկային քաղաքականություն իրականացնել, բայց սպառողին դա չի հետաքրքրում: Պետք է արդյունքի հասնել հասարակ քաղաքացու աչքերում: Ամբողջ ցավը նրանում է, որ իրավիճակը շտկելու քաղաքական կամք չկա»:

կարդալ ավելին

Օրենքները տարբեր ձեւով են կիրառվում

04.10.2006

Սուրեն Բեկիրսկի«Երբ խոսում են հասարակ քաղաքացու մասին, ես հիշում եմ «Միմինո» ֆիլմի հայտնի նախադասությունը. «Այդ Խաչիկյանը ե՛ս եմ»: Մենք՝ արտադրողներս, արդեն մի 10 տարի է՝ մեր սեփական միջոցներով ենք մեր բեռը տանում: Երկրում տագնապալի վիճակ է բոլորի համար: Հասարակությունում բեւեռացումն այն աստիճանի է հասել, որ դա միայն տագնապ չի կարելի անվանել: Այստեղ միայն տակտիկական քայլերի …

կարդալ ավելին

Անկում կունենանք

04.10.2006

Տիգրան Ջրբաշյան«Ակնհայտ է, որ երկիրը կանգնած է լրջագույն պրոբլեմների առաջ: Ակնհայտ է, որ այս պրոբլեմները կապված են ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: Մինչեւ խաղի կանոնները հստակ չդրվեն եւ չկիրառվեն, այս երկիրը առաջ չի զարգանալու: Պետք է հասարակությունն ընկալի, որ եթե այսօր լուրջ բարեփոխումներ չիրականացնենք, 2-3 տարի հետո անկում ենք ունենալու»: Թաթուլ Մանասերյան– Այսքան տիտղոսավոր տնտեսագետներ ունենք: Որեւէ …

կարդալ ավելին

Դրամի արժեւորման հետեւանքները

04.10.2006

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի երկրորդ քննարկումը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին, նվիրված էր դրամի արժեւորմանը եւ դրա հետեւանքներին։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ հարցերի հիմնական մասն ուղղվելու է ՀՀ Կենտրոնական բանկին։ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել։ Ոչ այնքան հաճելի հարցերին պատասխանելու դժվարին գործն ընկավ ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի …

կարդալ ավելին

Հայաստանին պե՞տք է արդյոք ժողովրդավարություն

24.09.2006

Հայաստանին պե՞տք է արդյոք ժողովրդավարություն: Այս հարցին էր նվիրված «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» վերլուծական ակումբի առաջին քննարկումը, որը վարում էր «168 Ժամի» փոխխմբագիր, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը: Նա քննարկման մասնակիցներին հիշեցրեց Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտությունը. «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւերից ամենատանելին է»: Թվում է, հայ ժողովուրդն ընկալել է սա` սահմանադրության մեջ ամրագրելով, որ Հայաստանը …

կարդալ ավելին