Սպորտ

«Ո՛չ ֆուտբոլի՞ն»

16.06.2006

Այս օրերին, երբ աշխարհը տարված է Գերմանիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, իսպանուհիները ստեղծել են «Ո՛չ ֆուտբոլին» անունը կրող ընկերակցություն: «Ձեր ֆուտբոլի պատճառով մենք չենք կարողանում դիտել մեր սիրած հեռուստասերիալները: Դուք ավելի շատ գնդակի մասին եք մտածում, քան ձեր կանանց, եւ ողջ երեկո տարված եք նրանով, որ հետեւում եք, թե ինչպես են 22 անբանները գնդակ գլորում»,- …

կարդալ ավելին

Խփեցինք այնքան, որքան թույլ տվեցին

16.06.2006

2006թ. աշխարհի առաջնության իրենց առաջին խաղում հաղթանակ տանելով Խորվաթիայի նկատմամբ՝ բրազիլացիները ռեկորդ սահմանեցին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում սա «պենտակամպեոնների» 8-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Նախկինում ոչ մի թիմի չի հաջողվել այսպիսի արդյունքի հասնել։ Չնայած այս հաղթանակին, բրազիլական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել իրենց հավաքականին։ Իրոք, երկրորդ խաղակեսում բրազիլացիները ոչ մի ռեալ վտանգավոր պահ մրցակցի դարպասների մոտ …

կարդալ ավելին

Ֆուտբոլ. Գերմանիա-2006

13.06.2006

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մարզասերները սպասել են 4 տարի, արդեն մի քանի օր է, մեկնարկել է։ Սակայն հանուն ճշմարտության հարկ է նշել, որ ֆուտբոլի սիրահարներն առայժմ չեն տեսնում այն, ինչին սպասում էին՝ գեղեցիկ խաղ։ Անգլիայի, Արգենտինայի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականները թեեւ հաղթեցին իրենց մրցակիցներին, սակայն դա արեցին գոլերի նվազագույն տարբերությամբ եւ «հաշիվը պահելու» տակտիկայով։ Այդ …

կարդալ ավելին

Օդից չեն իջել

09.06.2006

«Տիգրան Պետրոսյանի շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ապրեց: Հույս ունենանք, որ հետագայում կծնվեն նոր Տիգրան Պետրոսյաններ, որոնք կօգնեն մեր հավաքականին»,- երեկ Տիգրան Պետրոսյանի հուշարձանի բացման ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով օլիմպիադայում ձեռք բերված աննախադեպ հաջողությանը, նա ասել է. «Կարծիքներ են հնչում, որ մեր հավաքականի հաղթանակն անսպասելի էր: Սակայն այստեղ հրաշք չկա, քանի …

կարդալ ավելին

Գերմանիա – 2006

09.06.2006

Չնայած Թուրինում ընթացող Օլիմպիական խաղերը մեծ ուշադրության արժանացան բոլորիս կողմից, սակայն այս տարվա գլխավոր իրադարձությունը հունիսի 9-ին Գերմանիայում մեկնարկող Աշխարհի ֆուտբոլի առաջնությունն է։ 12 քաղաքում տեղի կունենա 64 խաղ եւ, մեկ ամիս «հարաբերություններ պարզելուց» հետո, հուլիսի 9-ին Բեռլինում կորոշվի 2006-ի աշխարհի ֆուտբոլի չեմպիոնը։ Առաջնության բացումը տեղի կունենա Մյունխենի «Ալյանց արենա» մարզադաշտում։ Բացման հանդիսավոր արարողությունը վստահված …

կարդալ ավելին

Հալալ է տղերքին…

07.06.2006

Երեկ ժամը 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր մեր չեմպիոններին Հայաստան բերող ինքնաթիռը։ Եվ չնայած այդ ուշ ժամին, օդանավակայանի մոտ եւ Ազատության հրապարակում հավաքվել էին մեծ թվով մարդիկ՝ մերոնց դիմավորելու համար։ Սա, ըստ էության, կլինի այն եզակի դեպքերից մեկը, երբ մարդկանց մի ողջ բազմություն անկեղծ սրտով կծափահարի նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին։ Իրոք, …

կարդալ ավելին

WE ARE THE CHAMPIONS

07.06.2006

Միգուցե օլիմպիադային մասնակցող 150 երկրների բնակչության մեծամասնությունն առաջին անգամ լսեց «Հայաստանի Հանրապետություն» անունը, եւ միգուցե շատերն իրենք իրենց հարց տվեցին՝ ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս կարողացան շրջանցել շախմատային այնպիսի գերտերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Հոլանդիան, ԱՄՆ-ը… Սակայն շախմատային անցուդարձին հետեւող ոչ մեկի համար մեր հաջողությունն անակնկալ չէր։ Բավական է նշել, որ մասնակից երկրների թվում Հայաստանի տղամարդկանց …

կարդալ ավելին

Վախթանգ Դարչինյանը պաշտպանեց տիտղոսը

07.06.2006

Սակայն հայ մարզասերները բարձր տրամադրություն ունեին դեռ առավոտվանից. ուրախության եւ հպարտության ոչ պակաս հիանալի պահեր մեզ պարգեւեց նաեւ թեթեւագույն քաշային կարգում IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը։ Նա պաշտպանում էր իր չեմպիոնական գոտին մեքսիկացի բռնցքամարտիկ Լուիս Մալդոնադոյի հետ մարտում եւ նոկաուտի ենթարկեց վերջինիս 8-րդ ռաունդում։ Թեեւ սպորտով հետաքրքրվող գրեթե բոլոր հայ մարզասերները …

կարդալ ավելին

Արսեն վախենում է Դարչինյանից

31.05.2006

Թեթեւագույն քաշային կարգում IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հունիսի 3-ին ռինգ դուրս կգա իր տիտղոսը պաշտպանելու համար։ Նրա մրցակիցն է լինելու մեքսիկացի Լուիս Մալդոնադոն։ Դարչինյանի համար իր ներկայիս մրցակիցները թույլ են թվում եւ նա ցանկանում է ուժերը փորձել ավելի բարձր քաշային կատեգորիաներում։ «Ես պատրաստ եմ հանդես գալ առաջին թեթեւագույն, թեթեւ եւ անգամ …

կարդալ ավելին

«Յուվեն» կմնա A սերիայում

31.05.2006

Ինչպես գրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» տեղի ունեցած անօրինականությունների պատճառով ոչ միայն կարող է զրկվել չեմպիոնական տիտղոսից, այլեւ հաջորդ մրցաշրջանը մեկնարկել B սերիայից։ «Յուվեի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն դրա հետ բացարձակապես համաձայն չէ, քանի որ, ըստ նրա, իր թիմը երբեք չի մասնակցել այնպիսի խաղերի, որոնց ելքը նախապես վճռված է եղել։ …

կարդալ ավելին

«Ռոլան Գարոսը» մեկնարկել է

31.05.2006

Փարիզում մեկնարկել է Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից հերթականը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Այլ կերպ այն անվանվում է «Ռոլան Գարոս», եւ այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն 265 հազար եվրո։ Հանդիպումներն անց են կացվում բացօթյա գրունտե կորտերում։ Առաջին փուլի արգելքը հաղթահարել են Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կորոլյովը, Միխայիլ Յուժնին եւ Դմիտրի Տուրսունովը՝ հաղթելով, համապատասխանաբար, Սեպպիին, Տուսարին …

կարդալ ավելին

Բարրերան հաղթող է ճանաչվել

24.05.2006

Մեր մարզասերներից շատերն, ամենայն հավանականությամբ, հետեւել են 59 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Անտոնիո Բարրերայի եւ ամերիկացի Ռոկկի Խուարեսի մենամարտին։ Նոկաուտ չգրանցվեց, եւ 12 ռաունդ տեւած մրցամարտն ավարտվեց բռնցքամարտի համար անսովոր՝ ոչ-ոքի հաշվով։ Մրցավարներից մեկը 115-114 հաշվով առավելությունը տվել էր Բարրերային, մյուսը նույն հաշվով՝ Խուարեսին, իսկ երրորդ մրցավարն արձանագրել էր ոչ-ոքի՝ 114-114։ …

կարդալ ավելին

Լիպպին կարող է պաշտոնանկ արվել

24.05.2006

Իտալիայում սկիզբ առած ֆուտբոլային սկանդալի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են։ Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» մեղադրվում է մրցավարներին կաշառելու, կազմակերպված խաղեր անցկացնելու եւ այլ հանցագործությունների մեջ։ Դրանց հաստատվելու դեպքում «Յուվեն» կզրկվի չեմպիոնական տիտղոսից եւ հաջորդ մրցաշրջանը կսկսի B սերիայից։ Corriere della Sera-ին տված հարցազրույցում ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ իտալական ֆուտբոլային սկանդալն «ամենալուրջն է ֆուտբոլի …

կարդալ ավելին

Շեւչենկոն կարող է թողնել «Միլանը»

24.05.2006

Այն լուրերը, որ իտալական «Միլանի» ներկայիս խորհրդանիշը համարվող Անդրեյ Շեւչենկոն կարող է տեղափոխվել «Չելսի», գնալով հաստատվում են։ Ուկրաինայի հավաքականի ավագն իր ներկայիս թիմի հետ պայմանագիր ունի մինչեւ 2009թ.։ Թիմի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել հարձակվողից եւ առաջարկել է առավել շահավետ պայմաններով եւս 2 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Սակայն Շեւչենկոն դեռ չի շտապում որոշում ընդունել եւ իտալական …

կարդալ ավելին

Դարչինյանը ռինգ դուրս կգա հունիսի 3-ին

18.05.2006

Մեր մյուս բռնցքամարտիկը՝ IBF եւ IBO վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը դեռ մարզվում է։ Ներկայումս նա գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախապատրաստվում է Լուիս Մալդոնադոյի հետ կայանալիք մենամարտին։ Վախթանգն իր տիտղոսը պաշտպանելու է հունիսի 3-ին, Լաս Վեգասում։ Նույն երեկոյի ընթացքում միմյանց դեմ ռինգ դուրս կգան նաեւ Դիեգո Կորրալեսն ու Խոսե Լուիս Կաստիլիոն։ Վախթանգ …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամը պաշտպանեց չեմպիոնական գոտին

18.05.2006

«Մամ ջան, քո խաթր»,- սրանք այն առաջին խոսքերն էին, որ Արթուր Աբրահամն արտաբերեց բռնցքամարտից հետո, երբ էկրանին խոշոր պլանով հայտնվեց նրա դեմքը: Ապա մոտենալով ռինգի չորս անկյուններին, նա շնորհակալություն արտահայտող ժեստով ողջունեց իր երկրպագուներին: Լուսանկարիչներն անմահացնում էին Արթուրի յուրաքանչյուր շարժումը, իսկ դահլիճը ծափահարում եւ ողջունում էր նրան: Արթուր Աբրահամը երկրորդ անգամ միջին քաշային կարգում պաշտպանեց …

կարդալ ավելին

Բալլաքը տեղափոխվեց «Չելսի»

18.05.2006

«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի հավաքականի ավագ Միխայիլ Բալլաքը, որը հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ։ Հիշեցնենք, որ Բալլաքը 4 մրցաշրջան է անցկացրել Բավարիայի կազմում։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր, եւ ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Այսինքն, Ռոման Աբրամովիչը տաղանդավոր այս ֆուտբոլիստին ձեռք է բերել անվճար։

կարդալ ավելին

«Ես իմ բոլոր գաղտնաբառերն անվանում էի չեմպիոն 25»,- ասում է Արթուր Աբրահամը

18.05.2006

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն (Աբրահամյան) իր մասին խոսելիս միշտ պատմում է նաեւ իր կրտսեր եղբոր՝ Ալեքսի մասին: 1995 թվականին նրանք միասին են սկսել զբաղվել բռնցքամարտով, եւ երկուսն էլ սիրողական բռնցքամարտում դարձել են Գերմանիայի բազմակի չեմպիոններ: 1999թ. եղբոր հետ միասին ծառայել են հայոց բանակում եւ վերադարձել Գերմանիա: 2003թ. ի վեր Աբրահամ եղբայրները համարվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ. Արթուրը` …

կարդալ ավելին

Ջորկաեֆը հայրենիքը չի մոռանում

14.05.2006

Ֆրանսիական «Liberation» թերթին տված հարցազրույցում 38-ամյա ֆուտբոլիստ, 1998թ. աշխարհի չեմպիոն հայազգի Յուրի Ջորկաեֆը նշել է, որ Հայաստանն ամենակարեւոր բանն է իր համար: Այլ սպորտսմենների նման` քաղաքականությունից նա շատ քիչ է խոսել` պատճառաբանելով, որ «խնդրին ծանոթ չէ»: Ջորկաեֆն ընդգծել է, որ երջանիկ է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին ֆուտբոլիստն ասել …

կարդալ ավելին

Մարզիչի պաշտոնակատար

14.05.2006

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Սամվել Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Սամվել Դարբինյանը Հայաստանի Ազգային հավաքականը գլխավորել է նաեւ 1995-96 թթ.:

կարդալ ավելին