տեխնոլոգիաներ

«Facebook»-ն ընդլայնվում է

03.02.2011

«Facebook» սոցիալական ցանցը բանակցություններ է վարում մեդիա շուկայում խոշոր դերակատարների հետ` գործընկերային համաձայնություններ կնքելու համար: ըստ CNET պարբերականի, առաջիկայում բազմաթիվ ժողովրդականություն վայելող բլոգներ եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ իրենց նյութերի քննարկման համար կկարողանան ներդնել «Facebook»-ի «կոճակը» կամ շարժիչը: CNET-ի տվյալներով, մեկնաբանությունների համար նախատեսված նոր շարժիչը հնարավոր կլինի օգտագործել` առաջնորդվելով OpenID համակարգով` անգամ, եթե նորույթը ներդրած ռեսուրսը համագործակցում …

կարդալ ավելին

«Google»-ի նոր նոութբուքը

07.12.2010

«Google»-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին կներկայացնի առաջին նոութբուքը` «Chrome OS» նոր օպերացիոն կառավարման համակարգով: Այս համակարգիչը, սակայն, մասսայական արտադրության չի դրվի: Սկզբնական շրջանում 65.000 հատ կարտադրվի` փորձարկման նպատակով: Այն կարող են ձեռք բերել «Chrome OS»-ի եւ «Google»-ի ֆանատները եւ կորպորացիայի աշխատակիցները: Հայտնի է, որ այս նոր համակարգիչները հարստացված են ARM պրոցեսորներով եւ SSD-սկավառակներով, եւ …

կարդալ ավելին

Կվաճառվի 409 մլն համակարգիչ

07.12.2010

2010թ. արդյունքներով՝ համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 14,3%-ով: Այսպիսին են «Gartner» վերլուծական գործակալության փորձագետների սպասումները: Կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով համաշխարհային շուկայում կվաճառվի 352,4 մլն համակարգիչ: Ինչ վերաբերում է 2011թ., ապա «Gartner»-ի վերլուծաբանները կանխատեսում են անհատական համակարգիչների վաճառքի ծավալների աճ: Այսպես, 2011թ. համար տարեկան կտրվածքով սպասվում է ամբողջ աշխարհում համակարգիչների իրացման …

կարդալ ավելին

Փակել են 60 հազար կայք

27.11.2010

Չինաստանում 2009թ. դեկտեմբերին մեկնարկած հատուկ արշավի շրջանակում փակվել են ավելի քան 60 հազար պոռնոկայքեր: Այս մասին տեղեկացնում են չինական լրատվամիջոցները: Չինական պոռնոգրաֆիկ բովանդակությամբ եւ ապօրինաբար հեռարձակվող կայքերի դեմ պայքարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2009թ. մինչեւ օրս արշավի շրջանակում վերահսկվել է 1 միլիոն 785 հազար կայք, ստացվել է ավելի քան 160 հազար ահազանգ:

կարդալ ավելին

«Սինոփսիսը»` լավագույնը

11.11.2010

Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությանը (Nasdaq: SNPS) ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչել է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ. Կորպորատիվ Գերազանցության ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար: Ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Կորպորատիվ գերազանցության …

կարդալ ավելին

ՀՀ-ում ՏՏ ոլորտը դանդաղ տեմպերով է զարգանում

11.11.2010

– ՀՀ անկախացումից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը (ՏՏ) հռչակվեց որպես տնտեսության զարգացման հեռանկարային ճյուղ: Փոքր-ինչ անիրատեսական չէ՞:– Կարծում եմ՝ բնավ էլ անիրատեսական չէ: Դա կարող են փաստել հաջողություններ ունեցած այն օրինակները, որոնք ստեղծվել են մեր երկրում: Որպես դրա հավաստիք՝ կարող եմ նշել «Սինոփսիս Արմենիա» ընկերության օրինակը, թեեւ, ինչ խոսք, միգուցե շատերին անհամեստություն թվա: Հնարավոր չէ …

կարդալ ավելին

Այլընտրանք չկա

30.10.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. ՀՀ նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին: Պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը` ավագ դպրոցի աշակերտներ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի կրթական պարգեւ շնորհվում է այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են …

կարդալ ավելին

«DigiTec». աջակցություն երիտասարդներին

08.10.2010

Տեղեկատվական հանրությունն ամեն տարի սպասում է «DigiTec Expo» ցուցահանդեսին։ Այն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններին հավաքվելու, ունեցած ձեռքբերումները քննարկելու, ծրագրային նոր լուծումները ցուցադրելու լավագույն հարթակն է։ «DigiTec»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ «DigiTec …

կարդալ ավելին

Financial Crisis in English (including American) Fiction

09.09.2010

A three-year studentship is available in the Faculty of English to work on a thesis leading to the award of a PhD on the subject of "Financial Crisis in English and American Fiction." The thesis will need to combine breadth and depth in providing a broad historical survey from the eighteenth century to the present …

կարդալ ավելին

Ձերբակալվել են` ինտերնետ ստրիպտիզով զբաղվելու համար

17.06.2010

Ստամբուլում եւ Թուրքիայի 19 տարբեր նահանգներում Ոստիկանության համաժամանակյա գործողությունների ընթացքում 60 կին է ձերբակալվել, ովքեր համապատասխան գումարի դիմաց ինտերնետով՝ MSN-ի միջոցով մերկացել են: Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայում մեծ թիվ են կազմում այնպիսի կայքերը, որտեղ մտնող այցելուն վճարելով բջջային հեռախոսների լիցքավորման համար օգտագործվող պայմանական միավորներ` կոնտուրներ, կարող է 10 րոպե դիտել, թե ինչպես են մերկանում աղջիկները: …

կարդալ ավելին

Հեռախոսամոլներին ավելի շատ է սպառնում ուղեղի քաղցկեղը

17.06.2010

Գիտնականների պնդմամբ` նախորդ թեստերն էապես պակաս են ցույց տվել բջջային հեռախոսի սիրահարների մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգի չափը: Իրականում այդ վտանգն էականորեն ավելի բարձր է` ոչ թե 10 տոկոս, ինչպես ավելի վաղ նշվում էր, այլ` 500: Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե առաջիկայում բջջային հեռախոսների գործածման մշակույթը չփոխվի, մարդկությանը սպառնում է գլխուղեղի ուռուցքի համաճարակ: Մինչ օրս անցկացվել …

կարդալ ավելին

Անձնական տեղեկություններն այլեւս անձնական չեն

11.06.2010

AT&T ընկերությունն iPad-ի անվտանգության համակարգում «ճեղք» է հայտնաբերել: Apple-ի սեփականատերերին համապատասխան ծանուցում է ուղարկվել էլփոստային հասցեների արտահոսքի մասին: Հակերների խումբը հայտարարել է, որ կարողացել է կոտրել «հեղինակային» անլար կապի միջոցով ցանցին միացած օգտագործողների պլանշետնիկը: Սակայն AT&T-ում ասել են, թե խնդիրն արդեն լուծված է: Մինչդեռ Gawker հրատարակությունում հայտարարում են, թե հակերներին հաջողվել է ձեռք բերել iPad-ի …

կարդալ ավելին

Ներդրումների հետաքրքրությունը մեծացել է

10.06.2010

Արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է «DigiTec Business» ցուցահանդես ֆորումը, որի նպատակն է՝ ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները: Ֆորումի ընթացքում նաեւ արտերկրի ներդրողները ծանոթանում են տեղական շուկայի հնարավորություններին: Երեկ մեկնարկած «DigiTec Business 2010» ցուցահանդեսին մասնակցում էին տուրիզմի, առեւտրի կառավարման, բժշկության, բանկային եւ այլ ոլորտներում գործող ընկերություններ: Նրանց ներկայացուցիչները նշում էին, որ նման միջոցառումները Հայաստանի …

կարդալ ավելին

4-րդ սերնդի iPhone-ը

10.06.2010

Apple ընկերությունը WWDC 2010 ամենամյա կոնֆերանսին ներկայացրեց նոր սերնդի iPhone-ը: Այն համալրված է 3.5 դյույմանոց սենսորային էկրանով, որի հիմքում ընկած է IPS մատրիցան «մուլտիթաչ» տեխնոլոգիայով` 800:1 եւ 640×960(326 dpi) թույլատրությամբ: Նախկինում այսպիսի էկրաններ չեն օգտագործվել ոչ մի բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի մեջ: Apple-ը այս էկրանը անվանում է Retina (ցանցաթաղանթ)` նշելով, որ մարդկային աչքը պարզապես չի …

կարդալ ավելին

Զգուշացե՛ք ինտերնետից

09.06.2010

Թեեւ Հայաստանում Տեղեկատվական եւ Բարձր տեխնոլոգիաների զարգացման թիվ 1 խնդիրը Ինտերնետ կապի որակն է, այնուամենայնիվ, հայաստանցիների կյանքում մեծ տեղ են գրավում ինտերնետային սոցիալական տարբեր ցանցերը: Դա վիրտուալ մի տարածք է, որտեղ հասարակության ակտիվ մի հատված օր ու գիշեր ժամանակ է անցկացնում: Ինտերնետը, Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել տնտեսության, կառավարման համակարգերի, մարդկային փոխհարաբերությունների դաշտ: Ցանկացած մարդ …

կարդալ ավելին

Ինտերնետում անձն ազատ է՝ անկախ իր բարդույթներից

09.06.2010

– Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր մեր հասարակությունն ավելի շատ նախընտրում է ապրել վիրտուալ աշխարհում՝ քան ռեալ իրականության մեջ: – Այն իրականությունը, որը ստեղծվում է համակարգչային աշխարհում, ռեալ իրականությունից տարբերվում է մտածողության մակարդակով: Վիրտուալ աշխարհում հարաբերությունները միջնորդավորված են համակարգչի միջոցով, այսինքն` ոչ թե մարդ-մարդ փոխհարաբերություններն են, այլ` մարդ-համակարգիչ-մարդ: Տվյալ պարագայում մենք գործ ունենք …

կարդալ ավելին

DigiTec բիզնես ֆորում. աջակցություն գործարարներին

02.06.2010

Այս տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) արդեն երրորդ անգամ հունիսի 9-10-ը կանցկացնի ամենամյա DigiTec բիզնես ֆորումը։ «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն». այս խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է՝ աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնես գործընթացների ավտոմատացման եւ բիզնեսի …

կարդալ ավելին

Հայաստանի Ռոբոտների բաց առաջնություն ԱրմՌոբոտիքս

26.05.2010

Մայիսի 28-ին, ժամը 17:00-ին Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները եւ սերվերին կուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա՝ ռոբոտը պայթե՞լ …

կարդալ ավելին

Ռոբոտները պատրաստ կլինեն նաեւ ինքնազոհության

26.05.2010

Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում մայիսի 28-ին Սիրահարների այգում անցնելու է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, որի ընթացքում երիտասարդ գիտնականների նախագծած ու պատրաստած փոքր չափերի արհեստական սարքավորումները ականապատված դաշտում (հողի տակ) պետք է հայտնագործեն ականներն ու օգնեն մարդկանց վնասազերծել դրանք: Ռոբոտները վտանգը գտնելուն պես պետք է համակարգչին ուղարկեն ականի տեղակայման ու դասավորության ձեւը` ստեղծելով յուրատեսակ «պայթյունավտանգ» …

կարդալ ավելին

Նաեւ գովազդով

17.04.2010

Միկրոբլոգների հանրահայտ Twitter ծառայությունը երեկվանից գովազդ է տարածելու, ինչը կայքը շահութաբեր բիզնեսի վերածելու ընկերության առաջին փորձն է: Նախօրեին Twitter-ն ազդարարել է նոր` Promoted Tweets ծառայության մեկնարկի մասին: Գովազդը կայքում հայտնվելու է որոնման արդյունքների տակ ու սկզբնական շրջանում ներդրվելու է միայն օգտվողների 2-10%-ի համար: Twitter-ի գովազդատուների շարքում նշվում են Starbucks սրճարանային ցանցի, Virgin America ավիափոխադրողի, ամերիկյան …

կարդալ ավելին