Եվրոպական պատուհան

ԵՄ-ն ցանկանում է ունենալ հավասար գործընկեր

29.04.2010

Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանի հասարակությանը թերեւս ամենից շատ հետաքրքրում է դրա տնտեսական բաղադրիչը։ Եվրամիության հետ GSP, հետագայում` նաեւ GSP+ ռեժիմով առեւտուր իրականացնելու հնարավորությունը բավականին մեծ քայլ էր։ Սակայն պարզվեց, որ մեզ հարկավոր է շատ ավելին՝ ազատ առեւտուր Եվրոպայի հետ։ Ինչպես նշում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, …

կարդալ ավելին

Քայլ առ քայլ` դեպի վիզային ռեժիմի ազատականացում

28.03.2010

«Եվրամիության «Նոր Հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերում նախատեսված գործողությունների արդյունքում նախատեսվում է Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մարդկանց տեղաշարժի պայմանների, մասնավորապես` վիզային ռեժիմի մեղմացում: Ի՞նչ են ենթադրում այդ փոփոխությունները գործնականում, եւ կա՞ն արդյոք դրանց ընդունման մոտավոր ժամկետներ»։ Մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանն ասել է. «Վիզային հարաբերությունների …

կարդալ ավելին

Շենգենյան վիզա

28.03.2010

Այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որն ունենալու համար մեր քաղաքացիներից շատերն այսօր պատրաստ են ամեն ինչ տալ։ Ուշագրավն այն է, որ նրանցից շատերը չգիտեն անգամ՝ ինչ է նշանակում՝ շենգենյան վիզա, որտեղից է ծագել այդ անունը, եւ կոնկրետ որ երկրներն են տրամադրում այդ փաստաթուղթը։ Այդուհանդերձ, Եվրախորհրդարանը եւ ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը վերջերս Շենգենյան վիզայի տրամադրման հետ …

կարդալ ավելին

Խմբագրական

28.03.2010

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման մասին պաշտոնական հայտարարություններին շարքային քաղաքացիները հաճախ տարակուսանքով են վերաբերվում: Ինչ-որ իմաստով դա օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ մարդիկ այդ հարաբերությունների մասին դատում են այն տեսանկյունից, ինչ «զգում են իրենց մաշկի վրա»: ՀՀ քաղաքացիները Եվրոպայի հետ առաջին հերթին «շփվում են» դեպի Եվրամիության անդամ երկրներ մուտքի արտոնագիր` վիզա ստանալիս: Եվրամիության երկրների մուտքի …

կարդալ ավելին

Բելգիան դեմ է

28.03.2010

Եվրամիության եւ Եվրամիության միջեւ խորհրդարանական համագործակցության կոմիտեն առաջարկել է ընդլայնել ՈՒկրաինայի այն քաղաքացիների շրջանակը, ովքեր կարող են օգտվել մուտքի արտոնագրի` վիզայի ձեւակերպման մեղմացման մասին համաձայնագրի առավելություններից: Այդ մասին երեկ հայտարարել է ՈՒկրաինայի Գերագույն ռադայի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Բորիս Տարասյուկը, ով մասնակցել է նախօրեին Բրյուսելում կայացած ՈՒկրաինա-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստին: Նա նշել է, …

կարդալ ավելին

Վնասում է Եվրոպային

28.03.2010

Եվրամիությունը կոչ է արել Լիբիայի եւ Շվեյցարիայի իշխանություններին՝ հարթել դիվանագիտական կոնֆլիկտը, որի պատճառով մի շարք լիբիացի գործարարների արդեն արգելվել է մեկնել եվրոպական երկրներ: Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ այդ դիվանագիտական կոնֆլիկտը վնասում է Եվրոպայի շահերին: Նշենք, որ Շվեյցարիան մի շարք լիբիացի խոշոր գործարարների ընդգրկել է «սեւ ցուցակում»` մերժելով նրանց մուտքի արտոնագիր …

կարդալ ավելին

Առանց տեղեկանքի

28.03.2010

Չեխիան Ուկրաինայի քաղաքացիներից մուտքի թույլտվություն ստանալու համար այլեւս վարակիչ հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական տեղեկանք չի պահանջում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Չեխիայի դեսպանատունը` նշելով, որ այդպիսով հեշտացվում է ուկրաինացիներին Չեխիայի մուտքի թույլտվություն տրամադրելու գործընթացը: Հեշտացնելով վիզաների տրամադրման գործընթացը, Չեխիան միաժամանակ դադարեցրել է աշխատանքային թույլտվության տրամադրումը Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Նշենք, որ ներկայումս Չեխիայում, պաշտոնական …

կարդալ ավելին

Շենգենյան համաձայնություն

28.03.2010

Եվրամիության մի շարք երկրների միջեւ անձնագրային եւ մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն է։ Ստորագրվել է Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի սահմանների հատման կետում։ Այնուհետեւ համաձայնությանն անդամագրվեցին եւս մի քանի երկիր, եւ 2007 թ. վերջի դրությամբ համաձայնագիրը ստորագրված էր 30 երկրների կողմից։ Սահմանային հսկողության վերացման կարգավիճակով այն փաստորեն գործում է 24 երկրներում` …

կարդալ ավելին

Բիզնեսն ու վիզան

28.03.2010

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին խոսելիս՝ որպես ապացույց, հաճախ է նշվում այն փաստը, որ Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է։ Այսինքն՝ մեր արտաքին առեւտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Եվրամիության երկրները։ Դա իրոք այդպես է։ Չնայած համաշխարհային ճգնաժամի պատճառով առեւտրաշրջանառության տեմպերը նախորդ տարի անկում ապրեցին, այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստան-ԵՄ …

կարդալ ավելին

Բարեկեցիկ հասարակության ճանապարհը

25.02.2010

Սոցիալական խնդիրների մասին քննարկումներում, որպես օրինակ, հաճախ է նշվում եվրոպական սոցիալական քաղաքականությունը` ԵՍՔ։ Ի՞նչ ասել է՝ ԵՍՔ, մեզանում թերեւս քչերը կկարողանան կոնկրետ պատասխանել։ Սակայն հենց բառակապակցությունը եւ եվրոպացի վարձու աշխատողների պայմանների մասին պատկերացումները շատերին հիմք կտան ենթադրելու, որ դա մի քաղաքականություն է, որն ի վերջո նպաստում է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը։ Սակայն կենսամակարդակի բարձրացումը ԵՍՔ-ի նպատակներից …

կարդալ ավելին

Աղքատության հաղթահարում` կրթության միջոցով

25.02.2010

Երբ 2009թ. մարտին մեկնարկեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագիրը», որը նախատեսում է նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում տարբեր գործընթացներում, Տավուշի մարզի բնակիչները նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ այն որեւէ կերպ կարող է առնչվել նաեւ իրենց: Տավուշը Գեղարքունիքի մարզից հետո համարվում է գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող Հայաստանի տարածաշրջաններից մեկը: Մոտ մեկ տարի առաջ Եվրամիության …

կարդալ ավելին

Խմբագրական

25.02.2010

Սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությունը Հայաստանում եղել եւ մնում է հիմնական խնդիրներից մեկը: Պետությունը, իհարկե, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության մշակման ժամանակ հաշվի է առնում այդ խավերի պաշտպանությանն ուղղված ֆինանսավորման անհրաժեշտությունը: Սակայն միայն պետական միջոցներով սոցիալական ոլորտի խնդիրների համալիր լուծումը գործնականում հնարավոր չէ: Ընդ որում, սա այն բնագավառներից է, որտեղ միայն ֆինանսական միջոցներով հնարավոր չէ ցանկալի արդյունքներ …

կարդալ ավելին

Ընդդեմ աղքատության

25.02.2010

Եվրոպական հանձնաժողովը 2010 թվականը հռչակել է «Աղքատության եւ սոցիալական խտրականության դեմ պայքարի տարի»: Այդ նախաձեռնությունը ներկայացվել է Մադրիդում` Իսպանիայի կառավարության հետ համատեղ: Այս միջոցառումն անցկացվելու է «Դադարեցնենք աղքատությունն արդեն այսօր» կարգախոսով: «Շատ հաճախ տնտեսական անկման ժամանակաշրջանում տուժում են ամենախոցելի խմբերի մարդիկ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա նաեւ ասել է, որ այդ նախաձեռնությունը …

կարդալ ավելին

Մարդիկ՝ ԱՆ-սահմանափակ հնարավորություններով

25.02.2010

Ճակատագիրը իռլանդացի Դերեք Ֆարելին հարվածել է այնպիսի ուժով, որ կբավականացներ մի քանի մարդու ծնկի բերելու համար։ Լինելով հաջողակ, բարձր վարձատրվող մենեջեր՝ 30 տարեկանում նա կանգնեց «կոտրած տաշտակի» առաջ։ Առանց որեւէ տեսանելի պատճառի՝ մի օր նրա ոտքերն անշարժացան, եւ գամվեց անկողնուն։ Կինը լքեց նրան՝ հաշմանդամ ամուսնու խնամքին թողնելով 4 անչափահաս երեխաներին։ Ոչ աշխատանք, ոչ առողջություն, ոչ …

կարդալ ավելին

Կարծրատիպերն աստճանաբար կոտրվում են

25.02.2010

Երբեւէ նկատե՞լ եք, թե մեր երկրում մարդիկ ինչպես են նայում հաշմանդամներին։ Ճիշտ է՝ մեծ մասամբ խղճահարությամբ։ Այն դեպքում, երբ հաշմանդամին ավելի շատ ճնշում է հենց այդ խղճահարությունը, քան ֆիզիկական արատի հետեւանքով շարժման սահմանափակությունը։ Հաշմանդամը հասարակության նույնպիսի անդամ է, ինչպես մյուսները, ունի նույն իրավունքներն ու կարող է զբաղվել օրենքով չարգելված ամեն ինչով։ Այդ թվում՝ սպորտով։ Հաշմանդամային …

կարդալ ավելին

Կլիմայի փոփոխությունը և մենք

28.01.2010

Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, մի տեսակ թերահավատությամբ ենք մոտենում բնապահպանական խնդիրներին։ Օրինակ, եթե հայաստանցիներին հարց ուղղեն, թե որքանո՞վ է իրենց անհանգստացնում կլիմայի փոփոխությունը, որն այսօր աշխարհի ամենակարեւոր խնդիրներից մեկն է, շատերը կպատասխանեն՝ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Հայերին բնորոշ սառնասրտությունը, նման հարցերում, մասամբ կարելի է բացատրել նրանով, որ իրոք՝ առաջին տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ …

կարդալ ավելին

Նաեւ «Էկոլոգիական միություն»

28.01.2010

Վերջին 50 տարիների ընթացքում Եվրամիությունը իրականացրել է բնապահպանական լայնածավալ միջոցառումներ, ստեղծվել է օրենսդրական բազա՝ անդամ երկրների բնապահպանական գործունեությունը կառավարելու եւ կոորդինացնելու համար, մշակվել եւ ներդրվել են շրջակա միջավայրի պահպանության եւ բարելավման նոր մոտեցումներ։ Ներկայումս ԵՄ-ն հանդիսանում է աշխարհում միջազգային բնապահպանական համագործակցության առաջատարներից մեկը։ Միեւնույն ժամանակ, այս բնագավառում ԵՄ քաղաքականությունն ու գործողությունները սերտորեն կապված են գլոբալ …

կարդալ ավելին

Խմբագրական

28.01.2010

Հայաստանում բնապահպանական խնդիրները չեն դասվում առաջնային նշանակության հիմնախնդիրների շարքին եւ, առավելեւս, մարտահրավեր չեն համարվում: Մեզ մոտ բնապահպանական խնդիրները առաջին հերթին ասոցիացվում են Սեւանա լճի ջրի մակարդակի կամ անտառածածկույթի պահպանման հարցերի հետ: Իսկ այնպիսի հիմնախնդիրները, ինչպիսիք են, ասենք, կլիմայի գլոբալ փոփոխությունը կամ անապատացումը, մեր հասարակությանը թվում են շատ հեռու, մեզ չառնչվող հարցեր: Այդուհանդերձ, վերջին մի քանի …

կարդալ ավելին

Վիճակը լավ չի

28.01.2010

Վերջին 30 տարիների ընթացքում էռոզիայի եւ սողանքների պատճառով Հայաստանում գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է եկել 140 հազար հեկտար ցանքատարածություն եւ 300 հազար հեկտար արոտավայր։ Էռոզիայի ենթարկված 114 հազար հեկտար մշակահողերից վերականգնվել է ընդամենը 3.5%-ը։ Անտառածածկ մակերեսը 11.2 %-ից նվազել է 8-9%-ի։ Օդային միջավայրի վիճակը եւս մտահոգությունների տեղիք է տալիս։ Օդի վիճակը վատացել է հատկապես Երեւանում, Ալավերդիում, …

կարդալ ավելին

Ճգնաժամն ու բնապահպանությունը

28.01.2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է բոլոր ոլորտների, այդ թվում նաեւ՝ բնապահպանության վրա։ Սակայն այս դեպքում, պարզվում է, լավ իմաստով։ Օրինակ՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ ճգնաժամի պատճառով ոչ միայն բնապահպանական ծրագրերը չեն կասեցվել, այլեւ մի շարք գործարանների չաշխատելու պատճառով արտանետումները մթնոլորտ որոշ չափով նվազել են: Ինչպես ասում են՝ չկա …

կարդալ ավելին