Եվրոպական պատուհան

«Համագործակցության միջոցով՝ դեպի հաշտեցում»

30.10.2009

– Պարոն Ադոնց, Ձեր կարծիքով` Եվրամիությունը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: – Նախ կցանկանամ նշել, որ ԵՄ-ն, աջակցելով հակամարտությունների խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը, ԼՂ հարցում մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Հայաստան-ԵՄ համատեղ ընդունված բոլոր փաստաթղթերում հակամարտությունների կարգավորման հարցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Եվրոպական խորհրդարանի ընդունած մի շարք …

կարդալ ավելին

Ընդունել է

23.09.2009

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Գունար Վիգանդի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը կարեւորել է եվրոպական գործընկերների հետ շփումները եւ այդ համատեքստում երեկ Երեւանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 10-րդ նիստի անցկացումը: Կողմերը կարեւորել են …

կարդալ ավելին

Եվրոպական պատուհան

23.09.2009

Կրթության ոլորտը Հայաստանի այն համակարգերից է, որում արդեն տեւական ժամանակ քայլեր են կատարվում եվորպական չափանիշների ներդրման ուղղությամբ: Այսինքն` եվրոպական ինտեգրացիայի գործընթացը կրթական համակարգում տեղի է ունենում անհամեմատ ավելի գործնական հարթությունում, քան մյուս ոլորտներում: Գուցե նաեւ այն պատճառով, որ կրթության ոլորտը պակաս քաղաքականացված է, եւ այստեղ կատարվող բարեփոխումները չեն ենթարկվում քաղաքական վայրիվերումներին: Թեեւ կրթական համակարգի եվրոպականացման …

կարդալ ավելին

«Բոլոնյան գործընթացը՝ ինչպես ոչ է

23.09.2009

Չնայած վերջին շրջանում շատ է խոսվում «Բոլոնյան գործընթացի» մասին, սակայն հասարակության մեծ մասը պատկերացում չունի` ինչ է իրականում այն իրենից ներկայացնում։ Հետաքրքիրն այն է, որ կրթական այս գործընթացից շատ դեպքերում անտեղյակ են անգամ կրթական համակարգի մեջ անմիջականորեն ներգրավված անձինք՝ հատկապես ուսանողները։ Իսկ «Բոլոնյան» անվանում են Եվրոպայի երկրների կողմից միասնական կրթական տարածություն ստեղծելու գործընթացը, որի մեկնարկը …

կարդալ ավելին

TEMPUS. Եվրոպական կրթության ճանապարհով

23.09.2009

TEMPUS ծրագրին Հայաստանում շատերն են ծանոթ՝ հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները։ Արդեն 14 տարի շարունակ Եվրամիության ֆինանսավորմամբ այս ծրագիրը փորձում է մոտեցնել մեր կրթական համակարգը եվրոպական չափանիշներին։ TEMPUS-ը (Trans European Mobility Program for University Studies) Եվրոպական հանձնաժողովի ծրագիր է, որի նպատակն է՝ աջակցել Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում բարձրագույն կրթական համակարգերի …

կարդալ ավելին

Դեպի միասնական կրթական տարածք

23.09.2009

Ասում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը – ՀՊՏՀ-ն է առաջին բուհերից մեկն է, որ կիրառել է Բոլոնյան համակարգի մաս կազմող գնահատման կրեդիտային եղանակը: Ինչպե՞ս եք այն գնահատում, արդարացե՞լ են Ձեր սպասելիքները: – 2006թ. սկսած մեր համալսարանում ակտիվ քայլեր են կատարվել Բոլոնյան գործընթացի պահանջների կատարման ուղղությամբ: Նախ` մեր բուհում 2004 թվականից կիրառվում է …

կարդալ ավելին

Եվրոպական տնտեսության ուրվագծերը

30.07.2009

Եվրոպայի ժողովուրդները կարեւոր դեր են խաղացել մարդկության պատմության մեջ։ Սկսած ուշ շրջանի միջնադարից եւ հատկապես 18-րդ դարի վերջից, եվրոպական երկրներում տնտեսական եւ մշակութային զարգացումը սկսեց շատ արագ ընթանալ։ Բավական է նշել, որ որպես տնտեսակարգ՝ հենց Եվրոպայում է ծնվել շուկայական տնտեսությունը։ Եվրոպայի տնտեսական զարգացմանը մեծապես նպաստել է կապիտալի կուտակումը երկրների ներսում, ինչպես նաեւ՝ միջոցների ներհոսքը գաղութներից։ …

կարդալ ավելին

Եվրոպական պատուհան

30.07.2009

Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական հարաբերություններ, ազատ մրցակցություն եւ այլ նման հասկացությունները Հայաստանում ընկալվում են հիմնականում միայն որպես քաղաքական կատեգորիաներ: Կենցաղային մակարդակում շատերից կարելի է լսել գրեթե ստանդարտ հետեւյալ ձեւակերպումը. «Ինչի՞ս է պետք դեմոկրատիան, եթե դրանից սոցիալական, տնտեսական վիճակս չի լավանում»: Իշխանություններն ավելի «առաջ են գնում» եւ առիթի դեպքում հայտարարում են, թե սկզբում պետք է հասարակության …

կարդալ ավելին

Եվրոպացիները հավատում են Եվրամիությանը

30.07.2009

Վերջերս անցկացված հետազոտություններից մեկի համաձայն՝ եվրոպացիների 61%-ը կարծում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ ազդելու է իրենց աշխատանքի վրա։ Ընդ որում, նրանց մեկ երրորդը համոզված է, որ կորցնելու է աշխատանքը։ Սակայն նույն հետազոտության արդյունքներով՝ եվրոպացիները լավատես են։ Հարցվածների 71%-ը կարծում է, որ Եվրամիությունը դրական դեր է խաղում նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործազրկության կրճատման գործում։ Մեկ …

կարդալ ավելին

«Հայաստանում դեռեւս անելիքներ կան»

30.07.2009

– Պրն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի ընտրությունները: Մասնավորապես, լրատվամիջոցները եւ քաղաքագետները մտահոգություն են հայտնել 43.4 % կազմող ցածր մասնակցության կապակցությամբ: Ձեր կարծիքով` ո՞րն էր եվրոպացի քվեարկողների պասիվ մասնակցության պատճառը: – Եվրամիությունն արագ զարգացող կառույց է: Եթե ուսումնասիրենք վերջին տարիները, ապա կտեսնենք, որ տարատեսակ ընդլայնումների միջոցով, ինչպիսիք են միասնական շուկայի, տարադրամի` եվրոյի եւ Շենգեն գոտու ստեղծումը, …

կարդալ ավելին

Իրական եւ իմիտացիոն գործընկերություն

30.07.2009

– Ի պաշտոնե Դուք տեղյակ եք Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների մանրամասներին: Ի՞նչ տնտեսական բաղադրիչներ կառանձնացնեք ԵՄ-ի «Նոր հարեւանության քաղաքականություն» եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրերում, որոնք ՀՀ-ի համար կարող են գործնական ազդեցություն ունենալ: – Հայաստան-ԵՄ հարաբերությունները ես կբաժանեի 4 փուլի: Առաջինը նյութական օգնության փուլն էր, երբ ԵՄ-ն ծրագրերի ձեւով ուղղակի օգնում էր ՀՀ-ին: Հետագայում այդ ծրագիրը ստացավ TACIS …

կարդալ ավելին

Եվրոպական պատուհան

25.06.2009

Հունիսի 4-7-ը Եվրամիության անդամ երկրներում տեղի ունեցան այդ կազմակերպության բարձրագույն օրենսդիր մարմնի` Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները: Ավելորդ է նշել ոչ միայն համաեվրոպական, այլեւ, ըստ էության, նաեւ համաշխարհային նշանակության այդ իրադարձության կարեւորությունը: Հայաստանում, սակայն, Եվրախորհրդարանի ընտրությունների վերաբերյալ նույնիսկ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի շրջանում հետաքրքրություն չէր դրսեւորվում: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անգամ քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ …

կարդալ ավելին

Անտարբերության եվրոպական սինդրոմը

25.06.2009

Այս ամսվա սկզբին Եվրամիության անդամ 27 երկրներում տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի՝ Եվրամիության բարձրագույն օրենսդիր եւ վերահսկողական մարմնի ընտրությունները։ Ընտրությունների գլխավոր արդյունքն այն էր, որ աջակողմյան կուսակցությունները (պահպանողականներ) կարողացան պահպանել մեծամասնությունը Եվրոպառլամենտում։ Աջ ցենտրիստական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, կամ, ինչպես նրանց ընդունված է անվանել՝ եվրոպական դեմոկրատները, ստացան 736 պատգամավորական մանդատներից 264-ը։ Երկրորդ տեղում սոցիալիստներն են՝ 161 մանդատներով։ …

կարդալ ավելին

Խնդիրներ եւ գործառույթներ

25.06.2009

Եվրոպական խորհրդարանն ունի 3 կարեւոր գործառույթներ՝ օրենսդրություն, բյուջետային քաղաքականություն եւ վերահսկողություն։ Օրենսդրական մասով հարկ է նշել, որ Եվրախորհրդարանը կիսում է օրենսդիր գործառույթները ԵՄ խորհրդի հետ, որը նույնպես ընդունում է օրենքներ։ Նիցցայի պայմանագրի ստորագրումից հետո գործում է, այսպես կոչված, համատեղ որոշումների սկզբունքը, որի համաձայն՝ Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդն ունեն հավասար լիազորություններ, եւ հանձնաժողովի ներկայացրած ցանկացած օրինագիծ …

կարդալ ավելին

Եվրոպական խորհրդարան

25.06.2009

Եվրոպական խորհրդարանը ստեղծվել է 1957թ.։ Սկզբնական շրջանում անդամները նշանակվում էին ԵՄ անդամ երկրների կողմից։ 1979 թվականից Եվրախորհրդարանի անդամներն ընտրվում են ԵՄ անդամ երկրների քաղաքացիների կողմից։ Նշենք, որ ընտրողների ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է հենց առաջին ընտրությունների ժամանակ՝ 69%։ Եվրախորհրդարանն ունի 736 պատգամավոր։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ ֆիքսված թվով մանդատներ՝ կախված բնակչության թվից։ Ամենից շատ՝ 99 …

կարդալ ավելին

Պյոտր Սկուբիշեւսկի «Լեհաստանը գնաց դեպի «աջ»՝ քիչ ձայներով»

25.06.2009

Սոցիալական եւ տնտեսական հարցերի ինստիտուտ Վարշավայի քաղաքապետարանի ավագանու անդամ Վարշավա Հատուկ «168 Ժամի» համար Հունիսի 7-ին կայացած Եվրոպառլամենտի ընտրություններում Լեհաստանում վստահ հաղթանակ տարավ իշխող աջ-ցենտրիստական «Քաղաքացիական պլատֆորմը»՝ ստանալով քվեների 45%-ը։ 1989թ. ի վեր սա ՔՊ-ի ամենամեծ հաղթանակն էր, որը ոգեւորեց իշխող կուսակցությանն ու վարչապետ Դոնալդ Տուսկին։ «Կառավարությունը ստացավ վստահության նոր քվե»,- հայտարարեց Տուսկը։ Մինչդեռ իշխանության …

կարդալ ավելին

ԵՄ-ի ծրագրերը փոփոխություն չեն կրի

25.06.2009

Եվրախորհրդարանի հունիսի 4-7-ը կայացած ընտրությունները Հայաստանում քչերին էր հետաքրքրում: Նույնիսկ շատ քաղաքական գործիչներ կամ ընդհանրապես տեղյակ չէին այդ իրադարձության մասին, կամ էլ ուղղակի անտարբեր էին: Այդուհանդերձ, հետաքրքիր է` ինչպես են գնահատում ՀՀ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչները Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները, եւ նրանց կարծիքով՝ ինչպե՞ս կարող են դրանք անդրադառնալ ԵՄ-ի կողմից իրականացվող Նոր հարեւանության քաղաքականության վրա, որն …

կարդալ ավելին

«Մայրաքաղաքը չի պատկանում կառավարությանը»

02.06.2009

– Չկա ժողովրդավարություն՝ առանց տեղական ժողովրդավարության։ Այս կարգախոսը տեղադրված է ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կայքում։ – Ժողովրդավարությունը մարդու իրավունքն է՝ ընտրության միջոցով ընտրել իր պատգամավորներին, նախագահներին եւ այլոց։ Սակայն ժողովրդավարությունը պետք է լինի ամեն օր, ամեն պահի մեր կյանքում։ Դա իրավունքն է՝ ընտրել քո քաղաքապետին, արտահայտել քո տեսակետը տարբեր հարցերի շուրջ՝ օրինակ քաղաքի …

կարդալ ավելին

ՏԻՄ-ը պետություն չէ պետության մեջ

02.06.2009

– Ինչպե՞ս են Ֆրանսիայում ձեւավորվում տեղական ինքնակառավարման մարմինները: Որքանո՞վ է Ֆրանսիական տեղական ինքնակառավարման համակարգը համահունչ եվրոպական մյուս երկրների համապատասխան մարմինների հետ: – Տեղական ինքնակառավարման մարմինները` ՏԻՄ պետության վարչարարությունից տարբեր վարչական կառույցներ են, որոնք պետք է իրենց պատասխանատվության տակ վերցնեն որոշակի տարածքի բնակչության շահերը: ՏԻՄ-ն ունի որոշում կայացնելու հնարավորություն, որն իրականացվում է ընտրված ներկայացուցիչների խորհրդում քննարկման …

կարդալ ավելին

Խմբագրական

02.06.2009

Ընդամենը երկու օր հետո Երեւանում առաջին անգամ տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնց արդյունքում` կրկին առաջին անգամ մայրաքաղաքն ունենալու է թեկուզ անուղղակիորեն, սակայն ընտրված քաղաքապետ: Սա Հայաստանի համար միանգամայն նոր երեւույթ է: Մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը ընտրովի դարձնելը հիմնականում իշխանությունների կողմից ներկայացվում է որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն, իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլ: Դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում դա այդպես …

կարդալ ավելին