աշխարհ

Բոյկոտում են

01.05.2012

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը չեղյալ է հայտարարել մայիսի կեսերին Ուկրաինա կատարելիք այցը, որի ընթացում նա պետք է Ղրիմում մասնակցեր Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների հանդիպմանը: Նախագահի խոսնակն ասել է, թե Կլաուսի որոշումը պայմանավորված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտարկության փաստով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ղրիմյան գագաթաժողովին չմասնակցելու որոշում են ընդունել Գերմանիայի, Ավստրիայի եւ Սլովենիայի նախագահները, …

կարդալ ավելին

Հայաստանում են

01.05.2012

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը ՀՀ-ում է գտնվում Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ երեկ կայացած նիստի ավարտին Մալիկկիդիսը եւ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012թ. ծրագիրը:

կարդալ ավելին

Բիլ Քլինթոնը սատարում է Բարաք Օբամային

01.05.2012

Միացյալ Նահանգների նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ, իր կուսակից Բարաք Օբամային սատարելու մասին: Ըստ «Ազատության»` հայտարարությունը Քլինթոնը արել է` Օբամայի հետ այցելելով Վիրջինիա նահանգ: Նախկին նախագահն ասել է, թե Օբամայի վարչակազմը առաջընթաց է արձանագրում Միացյալ Նահանգների տնտեսության վերականգնման գործում, իսկ նրա հավանական մրցակից` հանրապետական Միթ Ռոմնին պաշտպանում …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը դատապարտել է

01.05.2012

Ադրբեջանում եւ Ղազախստանում լրագրողների դեմ բռնության դեպքերի կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Նման բռնությունները բացասաբար են ազդում տարածաշրջանի մամուլի ազատության վրա: Ինչպես եւ հայտարարել էինք նախկինում, լրագրողներն ու ազատ մամուլը անհրաժեշտ են ժողովրդավար եւ բաց հասարակություն ունենալու համար, եւ լրագրողները պետք է զերծ լինեն վախի եւ ահաբեկության մթնոլորտից»: Անդրադառնալով Ադրբեջանում …

կարդալ ավելին

Բրայզայի փոխարեն

28.04.2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Վերջինս նախկինում աշխատել է նաեւ` որպես ԱՄՆ դեսպան Եվրամիությունում: Մորնինգսթարը փոխարինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով Օբամայի հրամանագրով մեկ տարի է աշխատել է` որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

Վճարել է մաֆիային

26.04.2012

«Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 1970-1980 թթ. խոշոր գումարներ է վճարել սիցիլիական մաֆիային»,- նման տեղեկություն է պարունակվում Իտալիայի վճռաբեկ դատարանի հրապարակած փաստաթղթում: Դատավորների կարծիքով` Բեռլուսկոնին այդ ժամանակ լինելով գործարար` գտնվել է «զոհի կարգավիճակում» եւ ստիպված է եղել վճարել, որպեսզի ապահովի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: Բեռլուսկոնիի եւ «Կոզա Նոստրայի» միջեւ, որպես միջնորդ, հանդես է եկել …

կարդալ ավելին

Սեքսը` փոքր մեքենաներում

26.04.2012

Նյու Յորքի մի շարք գիշերային ակումբներ մտադիր են դատի տալ բոլոր այն հաճախորդներին, որոնք ուշ գիշերային ժամերին ակումբների կայանատեղիներում` մեքենայում սեքսով են զբաղվում: Քաղաքի 7-րդ եւ 8-րդ պողոտաների բնակիչները հավաստել են, որ ուշ գիշերով փողոցում քայլելու դեպքում կարելի է մի շարք ճոճվող մեքենաների հանդիպել: Քաղաքացիների դժգոհության առարկա է դարձել նաեւ փողոցներում բազմաթիվ օգտագործված պահպանակների առկայությունը: …

կարդալ ավելին

Ռուսները` մարմնավաճառների հետեւո՞ւմ

26.04.2012

Ամերիկացի զինվորականների անվան հետ կապված հերթական միջադեպն է տեղի ունեցել, այս անգամ` Բրազիլիայում: Միջադեպի ժամանակ ամերիկացի զինվորականները մարմնական վնասվածքներ են հասցրել բրազիլուհի մարմնավաճառին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ այդ միջադեպից հետո ծովային հետեւակայինները պատժվել են: Հայտնի է դարձել, որ հերթական սեքս-սկանդալի մասնակիցներն ամերիկյան դեսպանատան պահակային ծառայության ներկայացուցիչներ են: Նրանք մեքենայից դուրս են …

կարդալ ավելին

Սեպ են «խրում»

26.04.2012

ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության պատմության մեջ առաջին անգամ այն կգլխավորի կին զինվորականը: Ինչպես տեղեկացրել է Associated Press գործակալությունը, ապրիլի 24-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապերն ասել է, որ հրաժարականի դիմում ներկայացրած գեներալ Բրյուս Կարլսոնի փոխարեն, Ռազմատիեզերական վարչությունը կգլխավորի Բեթի Սեպը: Սեպը եղել է այդ վարչության ղեկավարի տեղակալը: Սեպը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ …

կարդալ ավելին

Թշնամիների համար

26.04.2012

Ամերիկյան իշխանությունները կարող են կիբեռհարձակումները կիրառել թշնամիներին հարվածներ հասցնելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել կիբեռղեկավարության հետախուզության կառավարման ղեկավար, կոնտր-ծովակալ Սամուել Կոքսը: Ըստ նրա, «կիբեռզենքի» կիրառումը հնարավոր է միայն գործողության վերաբերյալ համաձայնությունից եւ կառավարական ամենաբարձր մակարդակով հաստատումից հետո: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնում հավասարակշռված են մոտենում կիբեռհարձակման կիրառման հնարավորությանը, քանի որ դրանք …

կարդալ ավելին

Հոլանդական զուգահեռներ

24.04.2012

Երեկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն Բեատրիքս թագուհուն զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Հրաժարականի պատճառը խորհրդարանական կոալիցիայի փլուզումն է, որին հրաժարվել է աջակցել հայտնի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի աջ-ռադիկալ «Ազատության կուսակցությունը»: Կողմերը չեն կարողացել հավասարակշռված բյուջեի համար ծախսերը կրճատելու հարցում ընդհանուր հայտարարի գալ: Վիլդերսի կուսակցությունը հրաժարվել է տնտեսական միջոցառումներ ձեռնարկել` տարեկան 14-16 միլիարդ եվրո կրճատելու …

կարդալ ավելին

Նաեւ օդապարիկից

19.04.2012

Google ընկերությունը Google Earth ծրագրում ավելացրել է երկրի մակերեսի լուսանկարներ` արված օդապարիկներից եւ «օդային օձերից»: Google-ը տեղեկացրել է, որ արդեն ավելի քան 40 տեղանքի «տպավորիչ» լուսանկար հասանելի է: Լուսանկարները նայելու համար օգտատերը պետք է ներբեռնի տվյալներով KLM ֆայլը եւ այն բացի Google Earth-ում: Նշենք, որ Google Earth-ի պատվերով այդ լուսանկարներն արել է The Public Laboratory …

կարդալ ավելին

11 հազար զոհ

17.04.2012

Սիրիայում մեկ տարուց ավելի տեւող զինված հակամարտության հետեւանքով մահացել է 11.000 մարդ: Նման տվյալ է հրապարակել Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների իրականացման մոնիտորինգի սիրիական կենտրոնը» (OSDH): «Սպանվել է 7.972 խաղաղ բնակիչ եւ 3.145 զինվոր, որոնցից գրեթե 600-ը դասալիքներ են եղել»,- հաղորդում է OSDH-ը: Իրավապաշտպան կազմակերպությունն ունի զոհված խաղաղ բնակիչների անունների ցուցակը, որտեղ նշված են նաեւ նրանց …

կարդալ ավելին

Գնում է Բեյրութ

12.04.2012

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մեկնելու է Բեյրութ: Հաղորդվում է, որ այցը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 14-ին: Պապը հանդիպում է ունենալու Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում` նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Լիբանանի նախագահի գրասենյակը Պապի այցելության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասվում է, որ այդ միջոցառումը եւս մեկ անգամ ցույց կտա Լիբանանի եւ Վատիկանի …

կարդալ ավելին

Խեղճ լիներ

12.04.2012

«Forbes» հանդեսի տվյալներով` արդեն երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող մեքսիկացի Կարլոս Սլիմի կարողությունը հասել է 72.64 մլրդ դոլարի: Անցած տարվա վերջի համեմատ` այն աճել է 13.4 մլրդ դոլարով: Այս մասին գրել է մեքսիկական «Sentido Comun» պարբերականը: Մեքսիկացի փորձագետների կարծիքով` նման աճի պատճառը ԱՄՆ ֆինանսական շուկաների բարենպաստ տնտեսական իրավիճակն է. ԱՄՆ-ը համարվում է Մեքսիկայի …

կարդալ ավելին

«Ամուսնանալու 162 պատճառ»

12.04.2012

Ընտանիքի պլանավորման հարցերով ամերիկյան մի խումբ փորձագետներ հանդես են եկել զեկույցով, ըստ որի, քաղաքացիների ամուսնությունը նպաստում է երկրի տնտեսական աճին: Մասնագետները պարզել են, որ «ամուսնալուծությունների հեղափոխությունը» նվազեցնում է ԱՄՆ տնտեսական աճի տոկոսը: Ամուսնության եւ կրոնի ինստիտուտի տնօրեն Փեթ Ֆագանը հայտարարել է, որ ինքը ոչ մի այլ գործոն չի տեսնում, որն այդքան մեծ ազդեցություն կարող է …

կարդալ ավելին

Ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

12.04.2012

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ, այսօր վիրավորվել է Ադրբեջանի բանակի 18-ամյա շարքային Այհան Մուստաֆաեւը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Նրա պնդմամբ` զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով, եւ պատասխան կրակից հայ զինծառայող է …

կարդալ ավելին

Երեք արբանյակ

12.04.2012

2013, 2014, 2015 թվականներին Ադրբեջանն ուղեծիր է արձակելու 3 արբանյակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը: Այդ արբանյակները «կծածկեն» Եվրոպայի եւ Ասիայի մի մասը: Ադրբեջանն օգտագործելու է այդ արբանյակների հնարավորությունների միայն 20-25 տոկոսը, իսկ մնացածը վաճառվելու է: Ներկայումս բանակցություններ են ընթանում տվյալ ուղղությամբ: Մասնավորապես, Մալազիան արդեն հայտ է ներկայացրել …

կարդալ ավելին

Բեն Լադենի փոխարեն

12.04.2012

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի տեղը` որպես ամենափնտրվող հանցագործ, Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) ցուցակում զբաղեցրել է Կոլումբիայի դպրոցներից մեկի ամերիկացի ուսուցիչ Էրիկ Ջասթին Թոթը, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ: Թոթի անունը ցուցակում գրանցվել է ապրիլի 10-ին: Կասկածյալին ձերբակալելու համար տեղեկություն տրամադրողին FBI-ը խոստանում է 100.000 դոլար պարգեւ: Ըստ FBI-ի` պոռնոգրաֆիկ …

կարդալ ավելին

Վերահսկում են 80 տոկոսը

12.04.2012

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Շվեդիայի հատուկ ծառայությունները վերահսկում են ՌԴ-ից ստացվող համացանցային հոսքերի 80%-ը: Նրանք այդ տեղեկություններն արխիվացնում են եւ փոխանցում ամերիկացի գործընկերներին: Այս հայտարարություններն Ասանժն արել է բրիտանական «New Internationalist» ամսագրին տված հարցազրույցում: «Ամեն ինչին հետեւում են եւ արխիվացնում, այնուհետեւ, եթե ինչ-որ մեկի մասին տեղեկություններ անհրաժեշտ լինեն, ձեռքի տակ կլինի …

կարդալ ավելին